Վաշինգտոնում հայտնվել է հատուկ գոտի բջջային հեռախոսով հետիոտների համար

ԱՄՆ-ի մայրաքաղաքում ներդրվել են նոր կանոններ: Այժմ նրանք, ովքեր դանդաղ քայլում են փողոցով և զրուցում բջջային հեռախոսով կամ ուղարկում կարճ հաղորդագրություն, պետք է քայլեն հետիոտնային ճանապարհի հատուկ նշված հատվածում, որպեսզի չխանգարեն մյուսներին:

Cellphone Lane

Մայթերը բաժանել են երկու մասի. մի մասը նախատեսված է բջջային հեռախոսից օգտվողների համար, իսկ մյուսը նրանց համար, ովքեր շտապում են գործերով՝ չտարվելով հեռախոսային զրույցներով և չշփվելով ընկերների հետ հաղորդագրություններով:

Cellphone Lane

Հատկանշական է, որ քաղաքային իշխանությունները կապ չունեն այս նախաձեռնության հետ. նախագիծը պարզապես սոցիալական փորձ է, որը ի դեպ, վատ չէ աշխատում: Հետիոտները արդեն սովորել են նոր մայթերին և հաճույքով ընտրում են տեղաշարժման համար «արագ» և «դանդաղ» գոտիները:

You might also like