Անիմացիայի և ռոբոտների սիրահարները այժմ հնարավորություն ունեն գիշերն անցկացնել սիրելի հերոսի` Gundam-ի հետ: Տոկիոյում հայտնվել է աշխարհի առաջին հյուրանոցը, որտեղ հյուրերն ապրում են անիմացիայի հերոսների և Gundam ռոբոտի «աշխարհում». հայտնում է CNN -ը:
Grand Pacific Le Daiba հյուրանոցում կարելի է ամրագրել Gundam համար, որոնք ընդամենը երեքն են: Համարները ձևավորված են 33-ամյա հեռուստաշոուի ոճով, ամբողջ ինտերիերը` սկսած գորգերից, մինչև պաստառների գունային գամման, համապատասխանեցված է անիմացիոն շարքին: Gundam ռոբոտի հետ ապրելու հաճույքը հյուրերին կարժենա ¥26.000 (327 դոլար) երկու հոգու համար մեկ գիշերը: