Նոր էքսկուրսային տուրի կազմակերպիչները ընտրել են քաղաքի ամենաօրիգինալ և անսովոր զուգարանները: Բրիտանական մայրաքաղաքի «զուգարանային» տեսարժան վայրերով ճանապարհորդությունը մտահղացել և իրականացնում է ամերիկացի գիդ Ռեյչել Էրիկսոնը (Rachel Erickson):
«London Loo Tour»-ը մեկնարկում է Վատերլոո կայարանի (WaterLOO Station) 19 հարթակից և կարող է ընդունել մինչև քսան մասնակից: Հնարավոր են նաև անհատական տուրեր: Ինչպե՞ս են ստեղծվել զուգարանները Հռոմեական Կայսրությունում: Ո՞վ էր ջրմուղագործը, ով ստեղծել է Լոնդոնի առաջին կոմունալ ծառայությունը:
Էքսկուրսիայի ընթացքում զբոսաշրջիկները կիմանան հետաքրքիր և անհայտ փաստեր «զուգարանային» պատմությունից: Օրիգինալ գավազանով՝ ջրային մխոցով գիդը գիտի բազմաթիվ պատմություններ հանրային զուգարանների մասին: Օրինակ, նա հաճույքով կպատմի վիկտորիանական ժամանակաշրջանում կանանց համար հանրային զուգարաններ ստեղծելու դժվարությունների մասին:
Ինչպես հաճախ պատահում է՝ ոչ բոլոր տեսարժան վայրերն են մեզ հասել ամբողջական վիճակում: Լոնդոնյան զուգարաններով ճանապարհորդությունը կավարտվի Ստրենդում՝ ստորգետնյա զուգարաններում, որտեղ հաճախ էր այցելում Օսկար Ուայլդը (Osсar Wilde): Դրանց փոխարեն այժմ բար է գործում: