Իտալիայի մայրաքաղաքում լույս է տեսել 2014 թվականի «Հռոմը ափսեի մեջ» ուղեցույցը: Այդ հրատարկությունը հավաքում է ռեստորանների և սրճարանների անանուն կարծիքները: Անանունությունը թույլ է տալիս վարկանիշային աղյուսակ կազմելիս հասնել մեծ օբյեկտիվության:
Դասական խոհանոցի բնագավառում բարձր գնահատականի է արժանացել La Pergola ռեստորանը, որը երեք Միշլենի աստղ ունեցող Հռոմի միակ ռեստորանն է: La Pergola-ն, որը տարբերվում է ոչ միայն իր ավագ խոհարար Հայնց Բեկի նրբահամ ճաշացանկով, այլև՝ հնաոճ կահույքով շքեզ ինտերիերով և հազվադեպ գոբելեններով: Բացի դրանից, ռեստորանը ունի սեփական գինու մառանները:
Նրանից գրեթե հետ չեն մնում Il Pagliaccio-ն՝ իր երկու միշլենյան աստղերով, ինչպես նաև La Trota-ն, La Parolina-ն, Metamorfosi-ն և Aсquolina-ն: Ինչը վերաբերվում է էթնիկ ռեստորաններին, ապա հատկապես նշված են Green T-ն, Hamasei-ն, Zen Sshi-ն, Dao Rsstaurant-ը, Hasekura-ն, Mandarin-ը, Sakura Sushi-ն, Somo-ն և Thien Kim-ը: