Սան Ֆրանցիսկոյում հայտնվել է անանուն միլիոնատեր, ով շրջում է քաղաքում և գումարի ծրարներ բաժանում: Անսովոր փնտրտուքին մասնակից դառնալ և հարստանալ կարող է յուրաքանչյուր ոք. անանուն բարերարը էջ է բացել «Թվիթերում» և պարբերաբար հուշում է, թե որտեղ է գտնվում հերթական փաթեթը: Գումարի հերթական բաժինը քաղաքի փողոցներում տեղադրելուց հետո @HiddenCash օգտատերը մտնում է Թվիթեր և տեղադրում ակնարկներ դրանց գտնվելու վայրի մասին:
Հաշվի օգտատերը խնդրում է թանկարժեք մրցանակի հաջողակ շահողներին տեղադրել իրենց լուսանկարները ծրարի հայտնաբերման վայրում: Այդ մարդը Համացանցում գրել է, որ վաստակել է մեծ գումար և մտադիրէ կիսվել դրանով, բայց մտադիր է դա անել անսովոր կերպով:
Դեռևս անհայտ է, թե ով է Սան Ֆրանցիսկոյի փողոցներում զբաղվում բարեգործությամբ, սակայն խոսակցություններ են պտտվում, որ money-փնտրտուքի կազմակերպիչը քաղաքի անշարժ գույքի խոշոր սեփականատերերից մեկն է: Նա պահպանում է անանունությունը, վախենալով, որ կբախվի գործընկերների անըմբռնողությանը:
Անսովոր ակցիայի նախաձեռնողը հայտարարել է, որ մտադիր չէ կանգ առնել: Նա մտադիր է ընդլայնել իր գործունեության աշխարհագրությունը և շարունակել հետաքրքիր խաղը այլ քաղաքներում: