Թայլանդում անոմալ շոգը ռեկորդային է վերջին 65 տարվա ընթացքում

Weather.com պորտալի փոխանցմամբ այս գարունը դարձել է ամենաշոգը Թայլանդում վերջին վաթսունհինգ տարվա ընթացքում։

Օթերևույթաբանների ՝ վերջին 65 տարում հավաքած տվյալների համաձայն՝ այս գարունը ամենաշոգն է Թայլանդում։ Օրինակ,  2016 թվականի ապրիլի 28-ին ջերմաչափի ցուցիչը հասել է   +44.6°C-ի։ Ընդ որում, նախկին ռեկորդային ցուցիչը՝  +40°C-ը, պահպանվում է արդեն վաթսունհինգ տարի։  Ջերմաստիճանային բարձրացման հետ կապված՝ սահմանվել է ևս մեկ ռեկորդ․  28.04.2016-ին երկրում սպառվել է ավելի քան 29 000   ՄՎտ էլեկտրաէներգիա։

Ավելի վաղ Թայլանդի ղելավարությունը կոչ էր արել բնակիչներին խնայողությամբ օգտագործել ջուրը, հատկապես՝ Սոնգկրանի՝ տեղական Նոր Տարվա օրերին։ Իշխանությունների զգուշացումը հիմնավորված էր օդերևույթաբանների այն կանխատեսմամբ, որ երկրում սպասվում է տասնամյակում ամենաուժեղ երաշտը։ Ինչպես հայտնում է Թայլանդի Առողջապահության նախարարությունը՝ 2016 թվականի մարտի 1-ից ապրիլի  17 ընկած ժամանակահատվածում շոգից թագավորությունում մահացել է ավելի քան քսան մարդ։

You might also like