Կենդանիների իրավունքների իսպանացի պաշտպանները մասնակցում են բողոքի ակցիայի` ընդդեմ ցուլերի սպանության: Հուլիսի 5-ին` Սան Ֆերմին տոնի նախօրեին, իսպանական Պամպլոնա քաղաքում կենդանիների պաշտպանները կազմակերպել են բողոքի ակցիա` պահանջելով վերջ դնել էնսերրոյին և կորրիդային` ավանդական ցլամարտին, որը կազմակերպվում է քաղաքում այս շրջանում:
Կիսամերկ ակտիվիստները` ներկված կարմիր և շագանակագույն, որոնք խորհրանշում են արյունն ու ցուլի կաշին, իրենց մարմնով գրել են «Stop bullfights» արտահայտությունը: Էնսերրոն և կորրիան իսպանական ազգային ավանդույթներ են: Դրանք իրենցից ներկայացնում են ցուլերի վազք քաղաքների և գյուղերի փողոցներով, երբեմն նաև ցլամարտի արենայում: Ամենահայտնի ցլամարտը անցկացվում է Պամպլոնում հուլիսի 7-ից 14-ը ընկած ժամանակահատվածում: