Անիի եկեղեցիները վերակառուցվում են

Հայ-թուրքական սահմանին գտնվող պատմական Անի քաղաքի ավերված եկեղեցիները սկսել են վերանորոգել, տեղեկացնում է «Ակօս»-ը:

Restoration of Ani Churches, Western ArmeniaՎերանորոգման աշխատանքներն սկսվել են Անիի Ամենափրկիչ և Սուրբ Գրիգոր եկեղեցիներում: Աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային հուշարձանների հիմնադրամի, Կարսի Մշակույթի և տուրիզմի վարչության և Ամերիկայի դեսպանատան ֆինանսավորմամբ:

Աշխատանքները տևելու են մինչև սեպտեմբերի 15-ը: Այս ընթացքում վերանորոգվել են նաև Անիի տարբեր եկեղեցիների ճեմուղիներն ու ճանապարհները:

«Փամուքքալե» համալսարանի դոցենտ Ֆահրիյե Բայրամը տեղեկացրել է, որ արդեն իրականացվել է Սուրբ Գրիգոր եկեղեցու շրջակայքի բարեկարգման և մաքրման աշխատանքները:

Բայրամը նշել է, որ Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 980 թ-ին: Նա նշել է, որ Անին շատ հին պատմություն ունի և առևտրի ու կրոնական կենտրոն է եղել: «Այստեղ պետք է պեղումներ և վերակառուցման աշխատանքներ կատարվեն: Դրանք շարունակվելու են նաև առաջիկա տարիներին»,-ասել է նա:

1036 թ-ին Սմբատ թագավորի կողմից կառուցված եկեղեցին վերանորոգվել է 1291 և 1342 թվականներին: 1930-ական թվականներին կայծակի հարվածից այն երկու կես էր եղել:

Այժմ վերակառուցման աշխատանքների շրջանակներում քանդված կտորները հավաքվում և համարակալվում են: Այս եկեղեցու վերանորոգման աշխատանքներում 20 մասնագետ է ներգրավված: Աղբյուրը՝ ԹԵՐԹ.am

You might also like