Բարկացած կատուն հավաքել է ավելի քան 500 երկրպագու Լոնդոնում

Հանուն կատվի հետ հանդիպման, ով համացանցում հայտնի է որպես Grumpy Cat (Բարկացած Կատու), Լոնդոնի ավելի քան 500 բնակիչ հերթ է կանգնել HMV երաժշտական խանութի մոտ։ Սպասումը երկրպագուներից մի քանի ժամ է խլել․ գրում է Lenta-ն՝ հղում կատարելով  Daily Mail-ին։

Պարբերականի տվյալներով՝ կենդանու երկրպագուները հավաքվել են Մադամ Տյուսոյի թանգարանում, որտեղ ներկայացված է Բարկացած Կատվի տիկնիկը։ Կենդանուն բերել են պատկերասրահ, որպեսզի նա ծանոթանա իր պատճենի հետ,  իսկ երկրպագուները կարողանան լուսանկարվել նրա հետ։

Նշվում է, որ Բարկացած Կատվի սեփականատեր Տաբատա Բանդեսենը  (Tabatha Bundesen) արդեն վաստակել է ավելի քան  76 միլիոն ֆունտ ստերլինգ (ավելի քան  99 միլիոն դոլար) տարատեսակ ապրանքների և միջոցառումների հաշվին, որոնք կապված են իր կենդանու հետ։

ad_190333827-e1449831148182

Այն մասին, որ Մադամ Տյուսոյի թանգարանում կհայտնվի Բարկացած կատվին պատկերող տիկնիկ, հայտնի է դարձել  2015 թվականի օգոստոսին։ Այդպիսով, Grumpy Cat-ը դարձել է առաջին կատուն, ով տեղ է գտել այս թանգարանում։

Կատվի իսկական անունը, ով հայտնի է դարձել համացանցում տխուր և դժգոհ դեմքի արտահայտությամբ, Տարդար Սոս է (Tardar Sauce)։ Կենդանու  Facebook-յան հաշիվը ունի ավելի քան ութ միլիոն բաժանորդ։ Instagram-ում նրան հետևում է շուրջ  1,6 միլիոն ֆոլովեր, Twitter-ում  Grumpy Cat-ը ունի շուրջ 400 հազար երկրպագու։

You might also like