Angry Birds թեմատիկ այգի կբացվի Չինաստանում

Չինաստանում կբացվի ժամանցի թեմատիկ այգի՝ նվիրված հայտնի Angry Birds համակարգչային խաղին: Այն կլինի Հայնան քաղաքում՝ Շանհայից 125 կիլոմետր արևմուտք: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ խաղը թողարկող  Rovio Entertainment ընկերությունում նշում են, որ ոչ շատ մեծ թեմատիկ համալիրը օրական կարող է ընդունել 400 մարդ, իսկ տոմսը կարժենա 60 յուան (շուրջ $10):

Դեռևս չեն հայտնում, թե ինչ ատրակցիոններ կլինեն այգում, որը կբացվի արդեն 2013 թվականի փետրվարին: Angry Birds-ն համարվում է ամենահայտնի համակարգչային խաղը և ամենաշատն է ներբեռնվում հեռախոսներում: Ամենաշատ ներբեռնումները գրանցվում են ԱՄՆ-ում, իսկ Չինաստանը այս ցուցակում երկրորդն է (190 միլիոն):

You might also like