Հելսինկիում գնալով ավելանում են վայրերը, որտեղ կարելի է անվճար մուտք գործել համացանց: Հիմա, արդեն գործող տասնյակ ցանցերին ավելացել է անվճար Wi-Fi-ի տասնմեկ նոր կետ, որոնք կրում են Angry Birds անվանումը: Մուտքի համար չի պահանջվում մուտքագրել օգտանուն և գաղտնաբառ: Ինտերնետ մուտքի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ Հելսինկիի աշխարհագրական տեղեկատվական համակարգի կայքում. մի քանի տարի առաջ այստեղ տեղադրված էր անվճար համացանց ունեցող վայրերի ինֆորմացիոն քարտեզը:
Մասնավորապես, կապույտ նշանով այստեղ առանձնացված են այն գրադարանները, որտեղ կա անվճար Wi-Fi, կարմիրով` այն վայրերը, որտեղ մուտքը սահմանափակ է (օրինակ, ռեստորանները, որտեղ ինտերնետ մուտք գործելու համար պետք է լինել տեղի հաճախորդ): Կանաչով նշված են ինտերնետի ազատ մուտք ունեցող վայրերը: Ինչպես նաև, այստեղ ներկայացված են բոլոր թեժ կետերը, ռեստորանները և գրադարանները: