Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին իր բոլոր երեխաների հետ մեկնել է Ավստրալիա: Բրեդ Փիթը, ում հետ Ջոլին արդեն երկար տարիների, բայց այդպես էլ չգրանցված, հարաբերությունների մեջ է, Ավստրալիա չի մեկնել: Այնուամենայնիվ, ընտանիքը հիանալի ժամանակ է անցկացնում. Սիդնեյում Ջոլին բոուլինգ է խաղացել: Հաջորդ օրը նա իր վեց երեխաներին տարել է Սիդնեյի հայտնի Sea Life ակվարիում:
Պապարացիները որսացել են աստղային ընտանիքին արևելյան համալիրի մուտքի մոտ: Թիկնապահի ձեռքին նկատվել է հուշանվերներով լի պայուսակ: Բացի այդ, դերասանուհին երեխաների հետ այցելել է կենդանաբանական այգի և Լունա պարկ: Ակնկալվում է, որ Ջոլին ընտանիքի հետ Ավստրալիայում կանցկացնի կես տարի: Հենց այս երկրում է Ջոլին որոշել նկարահանել իր «Անկոտրելի» (Unbroken) ռեժիսորական նախագիծը. հայտնում է Starslife.ru-ն: Իրենց հերթին Ավստրալիայի իշխանությունները մտադիր են աստղային այցից եկամուտ ստանալ:
«Ավստրալիան ոչ միշտ է ստանում այն մեծ ուշադրությունը, որին իրականում արժանի է, այլդ պատճառով նման ռեզոնանսային այցելությունները հիանալի են»,-հայտարարել է Tourism Australia-ի ներկայացուցիչ Էնդրյու Մակևոյը: Ինչպես հայտնում է Газета.ру-ն` չինովնիկի կարծիքով ` Ջոլիի և նրա ընտանիքի հետ լուսանկարները Ավստրալիայի տեսարժան վայրերի ֆոնին աշխարհում մեծ հետաքրքրություն կառաջացնեն: