Իսկ դուք կճանապարհորդեի՞ք թափանցիկ ճամպրուկով
Թափանցիկ ճամպրուկը կարելի է պատվիրել Rimowa ընկերության պաշտոնական կայքում։
Եվրոպացի դիզայներները առաջարկում են ճանապարհորդության մեկնել ամբողջովին թափանցիկ ճամպրուկով։ Անսպասելի նորույթը ճանապարհորդների համար, ովքեր պատրաստ են բոլորին ցուցադրել իրենց անձնական իրերը, արդեն հայտնվել է վաճառքում․ այդ մասին հայտնում է Lonely Planet-ը։
Ժամանակակից ճամպրուկների Rimowa հայտնի ապրանքանիշը հագուստի իտալական Off-White ապրանքանիշի հետ թողարկել է իր տեսակի մեջ միակ արտադրանքը՝ թափանցիկ Cabin Multiwheel ճամպրուկը։ Այս մոդելը հեղինակները ներկայացրել են որպես՝ «նենգ և զվարճալի պատասխան գաղտնիության և անանունության մշակույթի մասին մերօրյա խոսակցություններին»։
Off-White-ի հիմնադիր Վիրջիլա Աբլոյի խոսքերով՝ անսովոր ճամպրուկը փորձարկման արդյունք է, որի շրջանակներում ուսումնասիրվել են ճանապարհորդությունն ու զբոսաշրջիկի էմոցիոնալ կապը իր անձնական իրերի հետ։ Cabin Multiwheel ճամպրուկը օրիգինալ թափանցիկ կոնստուկցիա է պոլիկարբոնատից՝ շեշտադրված սև բռնակներով, անիվներով և գրությամբ։ «Որպեսզի ճանապարհորդներին մի փոքր բազմազանություն առաջարկվի,- նշում է Վ․ Աբլոն,- յուրաքանչյուր ճամպրուկ վաճառվում է հավելյալ նարնջագույն անիվների հետ։ Քանի որ այն թափանցիկ է, ներսից չունի պաստառներ, բայց նրա հետ տրամադրվում են մի քանի սև պարկեր, որոնց մեջ կարելի է տեղավորել անձնական իրերը»։
Նորույթի արժեքը 850 եվրո է։