Հյուրանոցների համարները ևս լինում են «սեքսուալ»

Mr & Mrs Smith բուտիկ-հյուրանոցների որոնման կայքը ընտրել է աշխարհի ամենասեքսուալ հյուրանոցային համարը։ Այս տարի այդ պատվավոր կոչմանն արժանացել է Bellevue Syrene հյուրանոցի Roccia  սուիթը, որն համատեղում է հին Հռոմն ու ժամանակակից տեխնոլոգիաները։

Roccia

Գրավիչ ապարտամենտը հաղթանակ է տարել՝ շնորհիվ իտալական հմայքի, հարմարավետության և ռոմանտիկ կահավորման։ Այստեղ կա այն ամենն, ինչ անհրաժեշտ է սիրահարներին՝ հիդրոմերսող լոգարան, չորս կողմերից փակվող մահճակալ, դեպի ծովը բացվող տեսարանով պատշգամբ և այլն։

Roccia
Roccia սուիթը դարձել է յուրահատուկ կահույքով և Նեապոլիտանական ծովածոցի գրավիչ տեսարանով լյուքս դասի ամենասեքսուալ համարն աշխարհում։ Bellevue Syrene հյուրանոցում կանգ առած հյուրերը իրենց այցը նկարագրում են՝ որպես «անմոռանալի հեքիաթ աշխարհի ռոմանտիկ անկյունում»։

Roccia

You might also like