Վերանորոգման աշխատանքներից հետո զբոսաշրջիկների համար կրկին իր դռներն է բացել Խաենեի Սանտա-Կատալինա (Castillo de Santa Catalina de Jaén) միջնադարյան ամրոցը՝ Անդալուզիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Ամրոցը տեսնել հնարավոր է ինչպես ինքնուրույն, այնպես էլ` գիդի ուղեկցությամբ: Castillo de Santa Catalina de Jaén-ը գտնվում է բարձրադիր թմբի վրա, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարաններ դեպի Խայեն քաղաք. հայտնում է BuenaEspana-ն: Շենքը համարվում է գոթական ոճի կառույց, որը կառուցվել է XIII-XIV դարերում և համարվում է Իսպանիայի ամենագեղեցիկ ամրոցներից մեկը: Անցած հարյուրամյակի կեսերից Castillo de Santa Catalina de Jaén ամրոցի երկու աշտարակներում գործում է պատմական Paradores հյուրանոցի ցանցերից: