Անսովոր և ծիծաղելի օրենքներ, որոնց պետք է տեղյակ լինեն ԱՄՆ ճանապարհորդող զբոսաշրջիկները

1. Լոս Անջելես քաղաքում արգելված է լիզել գորտերին:

Kissing frog

Պատճառը. Օրենքը ընդունվել է այն բանից հետո, երբ քաղաքի դեռահասները հայտնաբերել են, որ որոշ գորտերի մաշկը պարունակում է  հալյուցինագեներ: Թմրամոլները բռնում էին գորտերին և լիզում դրանց, իսկ ոստիկանությունը չէր կարողանում որևէ քայլ ձեռնարկել:

2.Նորկո քաղաքում օրենքը արգելում է բնակիչներին տանը ռնգեղջուրներ պահել:

Rhinos

Պատճառը. Նորկոն ունի ոչ պաշտոնական «անսովոր ընտանի կենդանիների քաղաք» կոչումը: Քաղաքի բնակիչները տանը պահում են կոկորդիլոսներ, խոզեր, ինչպես նաև՝ ավանդական շներ, կատուներ, ծովախոզուկներ, նապաստակներ: Տնային կենդանիները սովորություն ունեն երբեմն փախչել տնից: Մի անգամ նման դեպք պատահել է  ռնգեղջուրի ձագի հետ, ով մեծ վնասներ է հասցրել տեղի այգիներին և գազոններին: Քաղաքի փաստաբանները անմիջապես ընդունել են նման օրենք:

 3. Մոբիլ քաղաքում տղամարդկանց արգելվում է ոռնալ գայլերի պես հասարակական վայրերում: 

howling wolf

Պատճառը. Մի շրջան քաղաքում տեղակայված է եղել զորամաս, որի զինվորների ուսադիրներին պատկերված են եղել գայլեր  (դա, իր հերթին, բացատրվում է հին պատմությամբ, երբ ԱՄՆ-ն պատերազմում էր հնդիկների հետ, և հետախույզների ստորաբաժանումը այդ կերպ ցուցադրում էր իր համարձակությունը, զգուշավորությունը և ուժը): Երեկոյան զինվորները հավաքվել են տեղի բարերում և ոռնացել գայլերի նման, ինչը շատ զայրացրել է քաղաքացիներին: Զինվորական բազան արդեն վաղուց գոյություն չունի, բայց օրենքը այդպես էլ չեն հանել:

4. Նույն քաղաքում կանանց արգելված է բարձրակրունկ կոշիկներ կրել: 

Shoes

Պատճառը. Մի կին բարձրակրունկներով կանգնել է ամբարտակի վանդակաճաղերի վրա և վնասել ոտքը: Նա եզրակացրել է, որ ամեն ինչում մեղավոր է քաղաքապետարանը, որը փողոցներում նման ամբարտակներ է տեղադրել: Կինը դիմել է դատարան և շահել գործը: Արդյունքում, ջրամբարների դիզայնը չփոխելու համար քաղաքապետարանը գտավ հարմար, որ ավելի հեշտ  և մատչելի է նոր օրենք ընդունելը:

5. Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքում արգելված է բազմոցը դնել տան պաշտգամբում: 

Sofa

Պատճառը. Քաղաքում կա մեծ և ուրախ համալսարան: 2003թվականին  US News & World Report ամսագիրը այս գիտության տաճարը անվանել է զվարճանքի սիրահարների համար լավագույն վայրը: Ուսանողները սիրում են համալսարանական մարզիկների հաղթանակները տոնել քաղաքի փողոցներում խարույկներ վառելով, ինչն էլ հանգեցնում է հրդեհների: Բազմոցները էլ հենց համարվում են «ամենաիդեալական վառելիքը»:

6. Ֆլորիդայում բոլոր կառույցների դռները պետք է բացվեն միայն դեպի դուրս:

Door

Պատճառը. Հրդեհի դեպքում այդպես հեշտ կլինի դուրս փախչելը:

7. Արիզոնա նահանգում արգելված է ուղտ որսալ: 

camels

Պատճառը. ԱՄՆ-ի բանակը ժամանակին ուղտերին օգտագործել է` որպես լծկան: Տեղաբնակները, ծանոթ չլինելով զինվորական փորձարկումներին, երկսապատ կենդանիներին համարում էին վայրի կենդանիների նոր տեսակ և որսում նրանց, ինչով մեծ վնաս էին հասցնում ԱՄՆ-ի բանակի պաշտպանական ներուժին: Արդյունքում ուղտերին ազատացեին զինվորական ծառայությունից, և Ալաբամայի կիսաանապատներում դեռևս շրջում են վայրի ուղտեր: Նրանց որսը շարունակում են արգելել:

8. Վաշինգտոն նահանգում, մարդիկ, ովքեր նահանգ են եկել հանցագործություն կատարելու նպատակով, պետք է նախապես զանգահարեն ոստիկանություն և հայտնեն նման պլանների մասին: 

Crime

Պատճառը. Օրենքը ընդունվել է բավականին լրջությամբ, որպեսզի նվազեցնեն հարցագործությունների թիվը: Այլ երկրների և նահանգների բնակիչները, ովքեր հանցագործություն են կատարում Վաշինգտոնում, լրացուցիչ մեղադրվում են նաև այս օրենքի խախտման մեջ: Ծիծաղելի՞ է: Իսկ նրանց համար, ովքեր օրենք են խախտում Վաշինգտոն նահանգում, բնավ ծիծաղելի չէ: Բացի այն օրենքից, որը խախտել են, նրանք նաև ստիպված են լրացուցիչ «ազատազրկվել» այն բանի համար, որ չեն զգուշացրել ոստիկանությանը այս կամ այն օրենքի խախտման պլանների մասին:

You might also like