Ամստերդամում զբոսաշրջիկների ամենասիրելի զվարճանքներից մեկը՝ ընկերների և ալկոհոլի ուղեկցությամբ ուղևորությունը քաղաքով «գարեջրային հեծանիվով», արգելվել է։ Քաղաքի իշխանությունները որոշում են կայացրել հրաժարվել փոխադրամիջոցի այս տեսակից Նիդեռլանդների մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում, քանի որ այն խանգարում էր տեղաբնակներին, սովորական հեծանվորդներին և զբոսնող զբոսաշրջիկներին։
«Գարեջրային հեծանիվն» իրենից ներկայացնում է փաբ անիվների վրա, որը շարժվում է հենց ուղևորների՝ ոտնակները պտտելու շնորհիվ։ Այն երկար սայլակ է, որի վրա տեղադրված է սեղան, իսկ ուղևորները նստում են նրա շուրջ՝ հեծանիվների վրա, գարեջուր խմում և հիանում քաղաքով։ Այն նախատեսված է տասը և ավել մարդու համար։
Քաղաքացիները բազմիցս բողոքել են «գարեջրային հեծանիվի», իսկ ավելի կոնկրետ՝ նրա վրայի անսթափ ուղևորների աղմուկից։ Այս փոխադրամիջոցը ընտրում են աղմկոտ հավաքույթների, օրինակ՝ ամուրիական վերջին օրվա խնջույքի համար։ Բացի այդ, «գարեջրային հեծանիվները» խնդիրներ են ստեղծում երթևեկության համար։
Դրանց կիրառման արգելքը ուժի մեջ է մտել նոյեմբերի 1-ից․ հայտնում է BBC-ն։ Ամստերդամում այդ բիզնեսով զբաղվում էր չորս ընկերություն, ովքեր փորձել են այդ որոշման դեմ բողոքել դատարանում, բայց ապարդյուն։