Այս տարի կնշվի Ամստերդամի ջրանցքնեի 400 ամյակը, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Այդ կապակցությամբ քաղաքի տասնյակ հյուրանոցներ, թանգարաններ և ռեստորաններ, որոնք գտնվում են ջրանցքների մերձակայքում, զբոսաշրջիկներին առաջարկում են ձեռք բերել մի շարք միջոցառումներին մասնակցելու հատուկ փաթեթներ: Օրինակ, Het Grachtenhuis թանգարանում բացվել է ինտերակտիվ ցուցահանդեսч նվիրված հոբելյարին:
Այցելուներին առաջարկում են ծանոթանալ 400-ամյա պատմությանը ընդամենը թանգարանով 40-րոպեանոց շրջայցի ընթացքում: Մուտքը ազատ է: Այդ և այլ թանգարաններում, որոնք մասնակցում են այդ տոնակատարություններին, կարելի է ցույց տալ 2013 թվականի այդ շրջանի քարտեզը (Canal Distict 2013) և ստանալ փոքրիկ հուշանվեր: Քարտեզը հնարավոր է գտնել տուրիստական գործակալություններում. հայտնում է iAmsterdam-ը:
Իրենց հերթին հյուրանոցները իրենց այցելուների համար կարող են կազմակերպել ջրային զբոսանքներ, տրամադրել զեղչեր թանգարաններ և ռեստորաններ այցելելու համար: Որոշ հյուրանոցներ առաջարկում են անվճար էքսկուրսիաներ անգլիալեզու գիդերի ուղեկցությամբ և տարբեր նվերներ: Հյուրանոցների մասին ինֆորմացիա կարող եք իմանալ Amsterdamcanals2013.com կայքից: Հյուրանոցների համարները ամրագելը այդ կայքի միջոցով թույլ կտա օգտվել զեղչերից և բոնուսներից: