Ամստերդամը կանանց հրավիրում է տոնավաճառի

Փետրվարի 16-ից 24-ը Ամստերդամում կանցկացվի տնային տնտեսուհիների Huishoudbeurs 2013 ամենամյա տոնավաճառը: Նրան կմասնակցեն ավելի քան 4000 վաճառողներ, այնպես որ, շնորհիվ նրանց, դա  կլինի շոփինգի իսկական փառատոն: Տոնավաճառի պատմությունը սկսվում է 1950-ական թվականներից, երբ կենցաղային տեխնիկայի և տան համար անհրաժեշտ հագուստների տարբեր ընկերություններ որոշեցին միավորվել, որպեսզի գրավեն տնային տնտեսուհիների ուշադրությունը:

Huishoudbeurs 2013

 

Այդ օրվանից շատ բան է փոխվել և 2013 թվականի տոնավաճառում, որը կանցկացվի RAI ցոցահանդեսների կենտրոնում, բացի ավանդական փոշեկուլներից, բլենդերներից և այլ կենցաղային տեխնիկայից, կարելի է գնել հոլանդացի արհեստավորների ապրանքները, հուշանվերները և դելիկատեսները. հայտնում է iAmsterdam.com-ը: Ինչպես նաև, նախատեսվում է բազմաթիվ վարպետության դասեր, որոնք սովորեցնում են պատրաստել իկեբանաներ, խճանկարներ, խաղալիքներ և շատ այլ բաներ: Այդ դասընթացներին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր գիտեն անգլերեն: Դասընթացի արժեքը կազմում է 5 եվրո:

Huishoudbeurs 2013

Տոնավաճառի շրջանակներում կանցկացվի նաև մեծ համերգային ծրագրով Women Inc փառատոնը, որ ընթացքում կլինի դասախոսություններ, այլ միջոցառումներ, ինչպես նաև` ելույթ կունենան կաբարեի արտիստները: Տոնավաճառը կաշխատի աշխատանքային օրերին ժամը 11:00-ից մինչև 18:00-ն, իսկ հանգստյան օրերին` 11:00-ից մինչև 22:00-ն: Ինտերնետով տոմս գնելու դեպքում այն կարժենա 16 եվրո, կենտրոնի տոմսարկղից` 19 եվրո:

You might also like