Ինչպե՞ս ամրագրել էժան հյուրանոցներ
Քայլ առ քայլ ուղեցույց հյուրանոցների օնլայն ամրագրման համար։ Ինչպես ամրագրել էժան առցանց հյուրանոցներ և ինքնուրույն կազմակերպել հանգիստը
Մեր օրերում դժվար է գտնել այնպիսի մի բան, որը հնարավոր չլինի գնել ինտերնետով: Ամեն ինչ այնքան հասանելի է համացանցում, որքան մեկ մեծ սուպերմարկետում: Հասանելիությունն ավելի խոր իմաստ է ստանում, երբ խոսքը գնում է ճանապարհորդության և հանգստի կազմակերպման մասին:
Բազմաթիվ վիճակագրական ծառայություններ հրապարակում են տվյալներ, որոնց համաձայն աշխարհում ճանապարհորդությունների կազմակերպումն ինքնուրույն՝ առանց տուրիստական ընկերության միջնորդության, ավելի ու ավելի մեծ ծավալների է հասնում: Ոչ ոքի չես զարմացնի այսօր՝ ասելով, որ ավիատոմսեր, տուրիստական փաթեթներ, կրուիզներ կամ հյուրանոցներ հնարավոր է գնել/ամրագրել օնլայն և ծախսել ավելի քիչ գումար, քան նախատեսել ենք: Սակայն որքա՞ն հաճախ ենք մենք ինքնուրույն ամրագրում մեր ճամփորդական ուղեգրերը կամ ավիատոմսերը օնլայն:
—————————————
Առավել հաճախ խոչնդոտող հանգամանքներն են՝ օնլայն տիրույթում գնումների հանդեպ անվստահությունը, վճարային քարտի բացակայությունը, քարտով վճարում կատարելու փորձի բացակայությունը: Սակայն արժե իմանալ, որ աշխարհում արդեն վաղուց նմանատիպ հանգամանքները հետիպ պլան են մղվել և մարդիկ գերադասում են ճամփորդել՝ ամեն բան ամրագրելով ինտերնետով:
Խնայել գումար միշտ հնարավոր է…
Հյուրանոցների ամրագրումը օնլայն թույլ է տալիս կատարել զգալի խնայողություն, որը կախված է օնլայն ամրագրման համակարգերում հյուրանոցների անհամեմատ էժան գների հետ: Պետք չէ զարմանալ, երբ օնլայն ամրագրման համակարգում հյուրանոցի միևնույն սենյակի գինը լինի ավելի ցածր, քան նույն հյուրանոցի պաշտոնական կայքում: Այդպիսով հյուրանոցները կարողանում են ավելի մեծ քանակով վաճառք իրականացնել հայտնի հյուրանոցների որոնման համակարգերի միջոցով՝ ապահովելով եկամտի մեծ աճ: Այսպես, եթե մեկնում եք մեկ շաբաթյա հանգստի, ապա վստահ եղեք, որ 2 անձի համար հյուրանոցի օնլայն ամրագրումով, ձեր դրամապանակը կխնայի 10-ից մինչև 50% և երբեմն նույնիսկ ավելի գումար, երբ կկարողանաք գտնել օնլայն զեղչված գներ որոշ հյուրանոցներում [իսկ այդպես բավականին հաճախ է պատահում հյուրանոցների ամրագրման համակարգերում]:
Ի՞նչ է հարկավոր հյուրանոցում օնլայն ամրագրում կատարելու համար
✽ Առաջին հերթին հարկավոր է իմանալ հյուրանոցների ամրագրման այն կայքերի մասին, որտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող վայրում բազմաթիվ հյուրանոցներ և համեմատել դրանք [!]: Ավելի օգտակար է, երբ դուք օգտվում եք ոչ թե մեկ ծառայությունից, այլ այնպիսի կայքից, որը կարողանում է համեմատել ինտերնետով ամրագրում կատարող տարբեր ծառայությունների գները, քանի որ միևնույն հյուրանոցի գինը տարբեր ծառայություններում կարող է նույնպես տարբերվել: Այդպիսի կայքերից է HOTELIUM.am կայքը, որի միջոցով հնարավոր է համեմատել տարբեր քաղաքներում տարբեր ամրագրման համակարգերի գները և ընտրել ամենաէժան կամ հարմար տարբերակը մեզ համար: Հյուրանոցների ամրագրման համակարգերի ցանկը կարող եք տեսնել այստեղ ➧
✽ Երկրորդ կարևոր հանգամանքն է՝ ունենալ վճարային քարտ, ինչպիսիք են VISA կամ MasterCard վճարային քարտերը: Այն պեզ հարկավոր է հյուրանոցի ամրագրման համար վճարումը օնլայն կատարելու համար, եթե ամրագրումը հնարավոր է միայն օնլայն վճարումով: Ավելի հաճախ կհանդիպեք նաև այնպիսի տարբերակների, երբ դուք օնլայն ամրագրումը կարող եք կատարել՝ առանց օնլայն վճարելու և վճարել հյուրանոցում կացության համար մեկնելու օրը հյուրանոցում:
Ինչին է պետք ուշադրություն դարձնել հյուրանոցներ ամրագրելիս
Ստորև ներկայացնում ենք այն կարևոր հանգամանքները, ինչին հարկավոր է ուշադրություն դարձնել հյուրանոցներ ամրագրելիս
➡ Ամրագրման չեղարկում (booking cancellation) – այն դեպքերի համար, երբ հավանական է, որ փոխեք ձեր ցանկությունը հյուրանոցի հարցում, կամ որոշեք չմեկնել հանգստի: Ուշադրություն դարձրեք այս պայմանին, որը տեսանելի է ցանկացած հյուրանոցի համար ամրագրելիս: Հյուրանոցների մեծ մասն առաջարկում է մի քանի տարբերակ՝
- ցանկացած ժամանակ հրաժարվել ամրագրումից՝ առանց վճարման
- Հնարավոր չէ հրաժարվել ամրագրումից (և գումարը պետք է նախօրոք վճարել)
- կամ այլ պայմաններով, օրինակ՝ գումարի 20% տուգանքի վճարումով հրաժարվել ամրագրումից
➡ Սնունդը հյուրանոցում
Ուշադրություն դարձրեք, թե ինչ պայմաններ է առաջարկում հյուրանոցը ձեր հանգստի ժամանակ: Առավել հաճախ հանդիպում է BB տարբերակը՝ միայն առավոտյան նախաճաշ, որը մեծ մասամբ ամենապահանջվածն է աշխարհում: Սակայն կան հյուրանոցներ, որոնք առաջարկում են նաև ընթրիք և ճաշ՝ հավելավճարով: Նախապես ստուգեք, թե ինչ պայմաններով են ձեզ սպասարկելու, այնուհետև ամրագրեք համարը:
➡ Հյուրանոցային ինտերնետ (Wi-Fi)
Այս հանգամանքը մեր օրերում չափազանց կարևոր է: Հյուրանոցի մասին տեղեկություններում ուշադրություն դարձրեք Wi-Fi ինտերնետի առկայությանը և կարդացեք, թե ինչ պայմաններով է այն տրվում: Հայաստանի հյուրանոցների ճնշող մեծամասնությունը տրամադրում է անվճար Wi-Fi, սակայն Եվրոպական և ամերիկյան շատ հյուրանոցներում կարող եք հանդիպել վճարովի ինտերնետի, ինչը կարող է այնքան էլ հարմար չլինել ձեր համար:
➡ Հյուրերի արձագանքները և հյուրանոցի վարկանիշը (Feedbacks, reviews և hotel reates)
Յուրաքանչյուր հյուրանոցի վերաբերյալ տվյալ ամրագրման համակարգում կարող եք տեսնել հյուրանոցի վարկանիշը (0-10) բալային համակարգով և (★★★★★) աստղերի քանակով (սա հյուրանոցի կարգը չէ), որոնք կազմվում են հյուրանոցում արդեն բնակված մարդկանց գնահատականների միջոցով: Կարդացեք հյուրանոցի վերաբերյալ կարծիքները՝ դրական և բացասական կողմերը. գուցե կան այնպիսի հանգամանքներ, որոնք չեն երևում հյուրանոցի լուսանկարներում, սակայն կարող են կարևոր լինել ձեզ համար, օրինակ՝ ավտոկայանատեղին հյուրանոցում, ինտերնետի արագությունը, վերելակի առկայությունը / տեսակը, հյուրանոցի սպասարկումը կամ սնունդի որակը և այլն: Փորձեք ընտրել այնպիսի հյուրանոց, որը օգտվողների կողմից գնահատվել է 7-ից բարձր:
Հյուրանոցների վերաբերյալ նաև ինքներդ կարող եք ձեր կարծիքը թողնել կացության ժամկետի ավարտից հետո այն համակարգում, որի միջոցով կատարել եք ամրագրումը: Այդպիսով դուք ևս կօգնեք այլ զբոսաշրջիկներին հեշտ կողմնորոշվել հյուրանոցներ ընտրելիս:
Մաղթում ենք հաճելի հանգիստ և բարի ճանապարհորդություն 🙂
Hotelium.am հյուրանոցների որոնման և համեմատման ծառայություն
www.hotelium.am | Հյուրանոցների գովազդի և համագործակցության համար հեռ.՝ (099) 994-005