Ամերիկացին և հնդիկը Երկիր մոլորակից սենդվիչ են պատրաստել
Արդյունքում մենք հայտնվել ենք մի մեծ պատառի ներսում։
Մինեսոտայից Լի Սենտ Ջոնի գլխում մի օր մի հանճարեղ միտք է ծագում՝ սենվիչ պատրաստել Երկիր մոլորակից։ Դրա համար նա գտնում է մի անծանոթի Հնդկաստանից, ով օգնում է նրան իրականացնել իր գաղափարը։
Սենտ Ջոնը ծանոթացել է Սուբաշ Լյույտելի հետ համացանցում և առաջարկել նրան դառնալ անսովոր «ուտեստի» համահեղինակ։ Բաղադրատոմսը շատ պարզ էր․ ամերիկացին հացի մի կտոր է դնում գետնին (Երկրի վրա) իր երկրում, հնդիկը նույն բանն անում է աշխարհի մյուս ծայրում։ Վուալյա․․․աշխարհի ամենատարօրինակ սենդվիչը պատրաստ է․ փոխանցում է Mashable-ը։
Սկզբում Սուբաշը անլրջորեն է վերաբերում գաղափարին, բայց հետո միանում դրա իրագործմանը։ Արդյունքում տղաները միաժամանակ հացի կտոր են դնում Երկրի վրա՝ ի ապացույց դրա միմյանց ուղարկելով նկարները։ Այդպիսով նրանք այնպես արեցին, որ մենք հիմա ապրում ենք մի մեծ պատառի ներսում։
Ամերիկացին նշում է, որ նախընտրում է «լավ, ամբողջական հացահատիկից հաց» Երկրով իր սենդվիչի համար։
Լին ու Սուբաշը շարունակում են իրենց ընկերությունը, և Լին փորձում է Սուբաշին բերել Նահանգներ սենդվիչ երեկույթի։