Ամերիկյան FDA Ավիացիայի դաշնային գործակալությունը ստուգել է ավիաընկերություններին սնունդ ապահովող ընկերությունները: Ինչպես գրում է АВС News-ը՝ հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Ուղևորների համար նախատեսված սնունդը պատրաստվում է ահավոր պայմաններում: Մկները, խավարասերները, ճանճերը և մոծակները սննդային այնպիսի ընկերությունների խոհանոցների մշտական բնակիչներն են, ինչպիսին է՝ Sky Chefs-ը, որը հանդիսանում է ավիաընկերությունների ընթրիքների հիմնական մատակարարը:
Մյուս մատակարարը՝ Gate Gourmet-ը, ետ չի մնում «որակի» հարցում: Ընդ որում՝ ինքնաթիռներում էլ են հայտնվում «չարտոնված» ուղևորներ. Delta Airlines ընկերության չվերթի ժամանակ հայտնաբերվել է մկնիկ, թեև ընկերությունը վստահեցնում է, որ դա եզակի դեպք է եղել: Այնպիսի մանրուքները, ինչպիսիք են՝ խոհարարի անլվա ձեռքերը, երկրորդ պլան են մղվում, երբ պարզվում է, որ սառնարանի բացակայության պատճառով ուտեստների մեջ օգտագործվում են հին կամ բորբոսնած սնունդ: