Ամերիկացիները բաց տարածությունների ու ռոմանտիկ բնության փոխարեն նախընտրում են աղմկոտ ու մարդաշատ փողոցները: Ինչպես գրում է Daily Mail-ը, մարդահամարի տվյալները ցույց են տվել, որ ամեն 10 ամերիկացուց 8-ը քաղաքաբնակ է:
Ամենաշատ քաղաքաբնակները Կալիֆորնիա նահանգում են, չնայած, որ նահանգը մարդկանց երևակայության մեջ առաջացնում է դատարկ անապատների, անեզր ծովափերի ու անտառների պատկերներ:
2010 թ. մարդահամարի տվյալներով՝ ամերիկացիների 80.7 %-ը ապրում է քաղաքային տարածքներում: Նշենք, որ 2000 թ. ամերիկացիների 79 %-ն էր ապրում քաղաքներում: Այս պատճառով նվազում է երկրի գյուղական վայրերում ապրող մարդկանց թիվը:
Ամերիկայում քաղաքային տարածքներում շատ մարդկանց բնակեցումը կառաջացնի տարբեր՝ հանրային տրանսպորտի, փողոցների վերականգնման, դպրոցների կառուցման հետ կապված փոփոխությունների անհրաժեշտություն, որն այժմ երկրի ունեցած բյուջեի պայմաններում կարող է խնդրահարույց լինել, նշում են վերլուծաբանները: / Աղբյուրը` 1in.am