Աշխարհում շատ են գեղեցիկ ճանապարհներն ու արահետները, սակայն դրանք մեծ մասամբ նման են միմյանց և չեն առանձնանում յուրահատկությամբ: Ձեզ ենք ներկայացնում առավել անսովոր և ցնցող գեղեցկությամբ ճանապարհներն ու արահետները: Այստեղ գալիս են բազմահազար զբոսաշրջիկներ հիանալու համար այս գեղեցիկ տեսարանով: Մենք էլ միանանք նրանց մեր վիրտուալ ճանապարհորդությամբ:
Առաջինը ձեզ սիրով ներկայացնենք Կավատի Ֆուջի հեքիաթային ծաղկային պարտեզը` իր հայտնի վիստարիա ծաղկի թունելով: Այս ծաղիկը շատ տարածված է Ճապոնիայում, հայտնի է իբրև Ֆիջի և համարվում է ճապոնական ծաղկային որթատունկ: Այն ծաղկում է ապրիլի կեսին և հիացնում իր գունային երանգներով. այն լինում է բաց վարդագույն, մանուշակագույն, դեղին, կարմիր: Թունելի երկարությունը 80 մետր է:
Այնուհետև շրջենք Խորվաթիայի Պլիտվիցյան լճերի արահետներով: Այս յուրօրինակ լճերը 1979 թվականից ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում և հայտնի են` շնորհիվ 16 լճերի և ջրվեժների կասկադի: Որպեսզի զբոսաշրջիկները ավելի լավ ծանոթանան անտառային էկոհամակարգին, ստեղծվել է երկու երթուղի` 9 կմ երկարությամբ Պլիտվիցան և 21 կմ երկարությամբ Կորկովա Ուրալան:
Բոլոր այս ճանապարհները ունեն տարբերակիչ նշաններ և էքսկուրսավարները մշտապես ուղեկցում են զբոսաշրջիկներին և ցուցադրում նրանց այստեղի անկրկնելի ֆլորան և ֆաունան:
Հաջորդիվ կանգ առնենք սագանո բամբուկի արահետում, որը տեղակայված է Կիոտո պրեֆեկտուրայի Սագանո Արասիյամա բամբուկի անտառում: Այս արահետը անցնում է ողջ անտառով, իսկ նրա ցանկապատը պատրաստված է բամբուկի արդեն ընկած ցողուններից:
Այս հարմարավետ ճանապարհը նախատեսված է և հետիոտների, և հեծանվորդների համար: Հատուկ տպավորիչ է, երբ փչում է մեղմ քամին և ցողերը օրորվում են:
Ուկրաինացի սիրահարների ամենասիրելի վայրը համարվում է աշխարհի ամենագեղեցիկ թունելներից մեկը, որը գտնվում է Ուկրաինայի Կլեվան քաղաքում, այդ պատճառով այն անվանվում է Սիրո թունել: Փաստացի այն երկաթգիծ է, որի շուրջը աճեցվել են ծառեր: Սակայն տարվա տաք եղանակին, երբ ծառերը ծաղկում են, տեղը վերածվում է մի գեղեցիկ թունելի:
Այժմ այցելենք Հավայան կղզիներում գտնվող Հաիկ աստիճանները: Այս յուրօրինակ երթուղին, որի երկրորդ անունը Աստիճան դեպի երկինք է, բարձրանում է Կուլաու լեռնաշթղայով և բաղկացած է 3922 աստիճանից: Աստիճանների երկարությունը կազմում է 850 մետր: Աստիճաններն այնքան կտրուկ բարձր են, որ հերթական աստիճանը բարձրանալիս, թվում է,թե հասնում ես երկնքին: Եթե դուք վախենում եք բարձրությունից,այստեղ բարձրանալ չարժե:
Անցում կատարենք Սանտորինի կղզու արահետին, որը կառուցվել է 1715 թվականին: Այն կառուցվել է տեղաբնակներին դեպի ծովը տանող ճանապարհը ավելի հարմարավետ դարձնելու համար: 1979 թվականին այստեղ կառուցվել է ճոպանուղի, բայց դեպի ծով տանող ամենառոմանտիկ ճանապարհը մնում է այս արահետը:
Իհարկե խոսել ամենագեղեցիկ ճանապարհների մասի և չհիշել 6700 կիլոմետրանոց Չինական Մեծ Պատի մասին, սխալ կլինի: Պատի ամենաայցելվող հատվածը գտնվում է Պեկինից ոչ շատ հեռու: Ամեն տարի այստեղ են գալիս մեծ թվով զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր ծայրերից:
Ավարտում ենք մեր ճանապարհորդությունը Հյուսիսային Իռլանդիայի Մութ փակուղի անվանումը կրող արահետով: 100-ից ավել այս ծառերը արդեն 300 տարեկան են: Զարդարելով ճամփեզրը` դրանք հիանալի բնապատկեր են ստեղծում: Սա շատ հայտնի վայր է որ միայն զբոսաշրջիկների, այլև լուսանկարիչների համար: