ԱՄՆ-ում (նահանգ Օրեգոն ) գտնվող Կրեյտեր խառնարանային լիճը հայտնի է խորքային կապույտ գույնով և շատ մաքուր ջրով: Լիճը մասամբ լրացնում է 1200 մետր խորությամբ խառնարանը, որը 7700 տարի առաջ ձևավորվել է Մաունթ Մազամա հրաբխի ժայթքումից:
1902 թվականի մայիսի 22-ին շնորհիվ Կրեյտեր լճի` այստեղ ստեղծվել է ԱՄՆ-ի ազգային այգին: Լիճը համարվում է ԱՄՆ-ի գլխավոր տեսարժան վայրերից մեկը:
Լճի չափսերը 8-ը 9.6 կմ-ի վրա է, միջին խորությունը 350 մ: Մաքսիմալ խորությունը կազմում է 594 մ, որն էլ նրան դարձնում է ԱՄՆ-ի ամենախորը լիճն է, իսկ երկրորդը` Հյուսիսային Ամերիկայում:
Ջոն Ուեսլի Հիլլմենը առաջին եվրոպաբնակ ամերիկացին է եղել, որ 1853 թվականի հունիսի 12-ին տեսել է այդ լիճը և այն անվանել «Խորը կապույտ լիճ» Օրեգոնում: Լիճը անվանափոխվել է առնվազն երեք անգամ. Կապույտ լիճ, Վեհապանծ լիճ և վերջապես Կրեյտեր լիճ:
Կրեյտեր լիճը նաև հայտնի է իր հանրահայտ «Լճային ծերուկ» անվանումը ստացած գերանով, որը ավելի քան հարյուր տարի հորիզոնական դիրքով լողում է լճի վրայով: Լճի ցածր ջերմաստիճանի պատճառով գերանը բավականին լավ է պաշտպանվել:
Հետազոտությունները ցույց են տալիս , որ Կրեյտերում տեղի են ունենում այնպիսի գործողություններ, որ չի բացառվում յուրաքանչյուր րոպե Մազամա լեռան հրաբուխի արթնանալու հավանականությունը: