Հանգստից էլ ավելի շատ ոգեշնչում կարելի է ստանալ, եթե տեղավորվել եք անսովոր հյուրանոցում: Ստանդարտ հյուրանոցները քիչ տպավորիչ են փորձառու զբոսաշրջիկների համար: Մահճակալ, հայելի, գրասեղան և հյուրանոցային լոգոտիպով սպիտակեղեն. սրանք բոլորը միօրինակ են և շուտով ջնջվում են ճանապարհորդի հիշողությունից: Այլ բան է կաղնուց տախտակադրվագը և միջնադարյան ամրոցի կամարակապ պատուհանները կամ ծովի տեսարանով սենյակն ու հարևանությամբ գործող փարոսը: Այժմ առաջարկում ենք ծանոթանալ ամենազարմանալի, ոգեշնչող և, միևնույն ժամանակ, ոչ այնքան թանկարժեք հյուրանոցներին:
Հյուրանոց-փարոս. Մեծ Բրիտանիա
Մի քանի դար առաջ մաքսանենգները ժայռերի վրա կրակ էին վառում և շփոթեցնում նավերի նավապետներին՝ բերելով նրանց վտանգավոր ժայռերի մոտ.նավապետները վստահ էին, որ գնում են փարոսի լույսի ուղղությամբ: Հետո ավազակները թալանում էին նրանց: Մաքսանենգների ժամանակաշրջանի մթնոլորտը զգալու համար կարող եք հաստատվել յուրօրինակ փարոս-հյուրանոցում, որը կառուցվել է 1815 թվականին Շոտլանդիայի Կորսուոլ հրվանդանում, որը նայում է Իռլանդիայի ծովին: Եթե դուք քնեք այնպես, ինչպես քնում էր փարոսի աշխատակիցը և մոռանում աշխատանքի մասին, ոչ մի նավ չի տուժի, քանի որ 1994 թվականից սկսած փարոսի աշխատանքը ավտոմատացվեց, ինչն էլ հնարավորություն տվեց պատմական շենքը վերածել հյուրանոցի:
Հյուրանոց-ինքնաթիռ. Կոստա Ռիկա
Մեկը վախենում է թռիչքից, մյուսը չի ցանկանում բաժանվել թռիչքի զգացողությունից նույնիսկ, եբ ոտք են դնում ամուր գետնին: Վերջիններիս բնակության համար լավագույն վայր կարող է դառնալ 1965 թվականին թողարկված «Բոինգ-727»-ը, որը գտնվում է Կոստա Ռիկայի «Մանուել Անտոնիա» ազգային պարկում: Բոինգը սկզբում պատկանում էր South African Airways-ին, հետո փոխադրում էր Columbia’s Avianca Airline-ի ուղևորներին: Ի դեպ, Կենտրոնական Ամերիկայի ամենափոքր հանրապետության բնակիչները միակը չեն, որ ինքնաթիռը վերածել են հյուրանոցի:
Սառցե հյուրանոց. Անդորրա, Շվեյցարիա, Գերմանիա
Սառցե հյուրանոցներ կան և Շվեդիայում, և Կանադայում, բայց դրանց ամեն մեկը չի հասնի, իսկ Iglu Dorf հյուրանոցները տեղակայված են լեռնադահուկային կենտրոններում՝ Ալպերում և Պիրենեյում: Ամեն ձմեռ բնակիչները հյուրանոցի համար հավաքում են 3000 տոննա ձյուն: Ի դեպ, այն էկոլոգիական բնակատեղի է: Ստանդարտ հյուրանոցը տեղավորում է 6 մարդ: Սեփականատերերը խոստանում են յուրաքանչյուր բնակչի տրամադրել քնապարկ, որում տաք է նույնիսկ -40 ջերմաստիճանի դեպքում:
Հյուրանոց-գրադարան.ԱՄՆ
Գրքի սիրահարների տեղը այստեղ է՝ Նյու Յորքի այս հյուրանոց-գրադարանում, որի յուրաքանչյուր համարը իսկական երազանք է գրքասերների համար, դարակները՝ լի գրքերով: Ամեն հարկ առանձնացված է տարբեր կատիգորիաներով՝ «սոցիալական գիտություն», «գրականություն», «արվեստ», իսկ յուրաքանչյուր համար նվիրված է առանձին թեմայի, օրինակ՝ էրոտիկա, պոեզիա. ամեն ինչ կախված է հյուրի նախասիրություններից: Հյուրանոցը ընդհանուր առմամբ ունի 6 000 հատոր: