Նոր Տարին Թայլանդում
Զարմանալի չէ, որ թայլանդցիները այդպես ժպտերես են: Նոր Տարին նրանք նշում են տարվա մեջ երեք անգամ: Ապրիլին նշում են ավանդական թայլանդական Նոր տարին (Սոնգկրան), հունվարին միանում են արևմտյան մշակույթին, իսկ փետրվարին տոնում են Ամանորը չինական օրացույցով:
Ինչպես են նշում Նոր Տարին Թայլանդում, Սոնգկրան
Սոնգկրանը ավանդական թայլանդական Նոր Տարին է: Նախկինում տոնի ամսաթիվը կախված էր աստղագիտական հաշվարկներից և ամեն տարի տարբեր էր, բայց այժմ դա հաստատված երեք օր է՝ ապրիլի 13-ից 15-ը: Սոնգկրանը համընկնում է տարվա ամենաշոգ շրջանին՝ չոր սեզոնի ավարտին: Այդ օրերին ամենատարածված ավանդույթը միմյանց ջրելն է. այդ կերպ թայլանդցիները հուսով են եկող տարվա մեջ ուժեղ անձրևների ուշադրությունը գրավել:
Արևմտյան Նոր Տարին, որը տեղի է ունենում դեկտեմբերի 31-ի գիշերը և հունվարի 1-ին, չի համարվում պաշտոնական տոն, սակայն Թայլանդի բնակիչները դեմ չեն նաև դա նշել: Այդ օրերին երեկույթները տեղի է ունենում ողջ երկրով մեկ, հատկապես այնտեղ, որտեղ շատ զբոսաշրջիկներ կան: Իսկ դա նշանակում է, որ եթե գնաք Պխուկետ, Կո Պխա Նգան, Բանգկոկ կամ Պատտայա, ապա ամանորյա եռուզեռը ապահովված է: Բոլոր խանութները, ռեստորանները և այլ հաստատությունները բաց են անգամ հունվարի 1-ին՝ ի տարբերություն Եվրոպայի մի շարք երկրների: Ծրագրելով ուղևորությունը՝ ամրագրեք վայրը նախօրոք, քանի որ Նոր Տարին Թայլանդում զբոսաշրջության և հանգստի ամենաթեժ շրջանն է:
Թայլանդում ամենագլխավոր տոնակատարությունները լինում են Չինական Նոր տարվա կապակցությամբ Բանգկոկի Չայնաթաուն շրջանում, Յովորատ (Yaowarat) փողոցում և Նակխոն-Սավան նահանգում: Ամանորյա տոնակատարություններին մասնակցում են վիշապները և պարող առյուծները: Վիշապը հաջողության և բարգավաճման խորհրդանիշն է, իսկ առյուծները խորհրդանշում են քաջություն և առատաձեռնություն:
Եղանակը Թայլանդում Ամանորին
Միջինում օրվա ջերմաստիճանը մոտավորապես +25-30 աստիճան է: Երբեմն անձրևներ են գալիս, բայց ամպերը շատ արագ անհետանում են, և արև և տաք եղանակ է հայտնվում: Անձրևների հավանականությունը մեծ մասամբ կախված է շրջանից, որտեղ նախատեսվում է հանգիստը. Սամուի կղզում անձրևներ հանդիպելու շանսերը ավելի մեծ են, քան Պխուկետում, իսկ Բանգոկում և Պատտայայում՝ ավելի քիչ:
Որտե՞ղ հանգստանալ
Որտեղ էլ Թայլանդում անցկացնեք Նոր Տարին, միևնույն է կհանդիպեք աշխարհի ամենաընկերասեր մարդկանց:
«Կիսալուսին» երեկույթ, Պխանգան կղզի
Մոտավորապես 20000 երիտասարդներ հավաքվում են Խաատ Ռին (Haat Rin) լողափում, որպեսզի դիմավորեն Նոր Տարին: Զբոսաշրջիկները ողջ աշխարհից պարում են, գունաներկում են միմյանց, խմում են բազմատեսակ ալկոհոլային խմիչքներ և պարզապես ուրախանում են մինչև լուսաբաց: Սա իդեալական վայր է լողափում ընկերների հետ Ամանորը նշելու համար:
Փողոցային երեկույթ Բանգկոկի Central World առևտրի կենտրոնում
Դժվար է դիմավորել Նոր Տարին Բանգկոկում և չիմանալ այդ հրաշալի տոնակատարության մասին: Այդ առևտրի կենտրոնի փողոցները,որոնք ամենախոշորն են Հարավային Ասիայում, փակ են մեքենաների համար, իսկ հազարավոր մարդիկ հավաքվում են այդտեղ, որպեսզի տեսնեն տարբեր շոուներ, վայելեն երաժշտությունը, լուսավորությունը, ուտելիքը, խմիչքը և կեսգիշերին տեղի ունեցող կարմրագույն հրավառությունը: Եթե որոշեք նշել Նոր Տարին Թայլանդում հենց այստեղ, այստեղ հասնելու և ետ դառնալու ամենակարճ ճանապարհը արագընթաց գնացքներն են, որոնք անվճար են լինում այդ գիշեր: Կայարանը Չիդլոմում է (Chidlom):
Նոր Տարին Չանգ Մայում
Այս քաղաքը իր մեծությամբ երկրորդն է Բանգոկից հետո, գտնվում է նրանից 700 կմ հյուսիս հեռավորության վրա: Այստեղ Նոր Տարին ավելի համեստ են դիմավորում, և դա ավելի գեղեցիկ է: Գիշերային երկինք են բաց թողնում թղթե լուսարձակներ, որոնք հաճախ են օգտագործվում Թայլանդի հյուսիսում տոնակատարությունների ժամանակ: Գլխավոր վայրը համարվում է Տա Պաե դարպասները (Tha Pae), որտեղ հնարավոր է լսել կենդանի երաժշտություն, համտեսել բազմաթիվ ուտեստներ, հետևել երկինք բաց թողնվող լուսարձակներին և գիշերային հրավառությանը:
Ինչ անել Ամանորին Թայլանդում
Շրջել փղով
Թղթե լուսարձակ բաց թողնել
Զվարճանալ լողափում մինչև լուսաբաց
Ժպտալ 🙂
Ամանորը՝ Արաբական Միացյան Էմիրություններում
Ձեզ ձանձրացրե՞լ է մայրաքաղաքային աղցանն ու հեռուստացույցով անհետաքրքիր հաղորդումները: Ուրեմն ինչո՞ւ չիրականացնել էկզոտիկ երկրում Ամանորը նշելու երազանքը և չմեկնել հեռու մի վայր, որտեղ արևը շողում է ամբողջ տարին, իսկ ալիքների լազուրը կանչում է իր ջերմությամբ և անսահմանությամբ: ԱՄԷ՝ Ամանորը նշելու ամենահայտնի երկրներից մեկը: Անցկացնելով անմոռանալի ամանորյա տոներ այս երկրում՝ կհամոզվեք, որ Նոր տարին կարելի է նշել նաև առանց ձյան և զարդարված տոնածառի: Ամանորը ԱՄԷ-ում. առանձնահատկությունները. ԱՄԷ-ում նշում են ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր (այս դեպքում մահմեդական) տոները: Քանի որ մահմեդականները օգտագործում են լուսնային օրացույց, նրանց Նոր տարին մշտապես նշվում է 11 օր առաջ: Այդ օրը փակ են բոլոր ժամանցի վայրերը, սակայն ամբողջ Մուհարրամ ամսվա ընթացքում, որի սկիզբն էլ հենց համարվում է մահմեդական Նոր տարին, ընդունված է լինել շատ առատաձեռն, այսինքն՝ բարեգործություններ անել: Մահմեդական Նոր տարին հազվադեպ է համընկնում համընդհանուր Նոր տարվա հետ, այնպես որ՝ աշխարհիկ Նոր տարին՝ հունվարի 1-ը, ԱՄԷ-ում նույնպես նշում են: Ճիշտ է՝ այդ դեպքում առավել շատ ուշադրության կենտրոնում լինում են զբոսաշրջիկները, ովքեր գալիս են այստեղ՝ նշելու Ամանորը: Իհարկե, տոնական սեղանի և ծրագրի արժեքը կլինի շատ ավելի բարձր, քան սովորական օրերին, բայց դրանք, սովորաբար, մտնում են տուրի արժեքի մեջ, այնպես որ՝ Դուք նախապես կիմանաք որքան և ինչի համար եք վճարում: Կա ևս մեկ նրբություն. որոշ էմիրություններում գործում է խիստ «չոր օրենք», օրինակ՝ Շարժայում: Այնպես որ, եթե Ձեզ համար Ամանորը միայն ուրախություն և ծիծաղ չէ, այլև՝ ալկոհոլային լիցքաթափում, ապա նախապես ճշտեք, թե արդյոք այն վայրում, որտեղ պատրաստվում եք մեկնել թույլատրվում է ալկոհոլի կիրառումը, թե ոչ: Ի դեպ, «խմել» ոչ միայն նշանակում է խմել, այլև գինովցած հայտնվել հասարակական վայրերում և փողոցում՝ մի բան, որը սիրում են անել մեր հայրենակիցները: «Չոր օրենքի» խախտման դեպքում Ձեզ նույնիսկ կարող են արտաքսել երկրից, այնպես որ՝ ավելի լավ է ռիսկի միդիմեք, ինչո՞ւ նոր տարին սկսել նման տհաճ միջադեպով: Եթե Ձեր ընտրած վայրում խմել չի կարելի, ավելի լավ է այլ վայր ընտրեք կամ Ամանորի գիշերը անցկացնեք Դուբայում, որտեղ նման արգելք չկա:
Եղանակը ԱՄԷ-ում՝ Ամանորին. Դեկտեմբերը և հունվարը համարվում են ԱՄԷ-ի ամենացուրտ ամիսները: Սակայն մեր քաղաքացիների համար, ովքեր հոգնել են ցրտաշուրչ ձմռանից, ձյան փոթորիկներից և սառույցից, ԱՄԷ-ի եղանակը պարզապես հեքիաթային կթվա: Միջինում ցերեկը օդի ջերմաստիճանը կազմում է 23-28 աստիճան Ցելսիուս (բնականաբար, 0-ից բարձր), իսկ գիշերը կարող է իջնել մինչև 10-14 աստիճան, այնպես որ արժե, ամեն դեպքում, տանել հաստ սվիտեր, այլապես կարող եք մրսել երեկոյան զբոսանքների ժամանակ: Իսկ լողալ, թե չլողա այդ եղանակին, Ձեր գործն է: Ամեն տարի իրավիճակը տարբեր է լինում, բայց միջինում ջրի ջերմաստիճանը +18-20°С է: Որոշ մարդիկ համարում են, որ դա շատ ցուրտ է լողալու համար, որոշերն էլ՝ առանց խնդրի լողանում են:
Ինչո՞վ զբաղվել ԱՄԷ-ում Ամանորին. Այսպիսով, իրերը հավաքված են, տոմսերը՝ գնված, հյուրանոցը՝ ամրագրված…բայց հանկարծ մի հարց է ծագում. ինչո՞վ զբաղվել ԱՄԷ-ում Ամանորի գիշերը: Մեր Ամանորին սովոր մարդը շփոթության մեջ է հայտնվում. ձյան վրա չես սահի, տոնածառ չես զարդարի և ոչ էլ Ձմեռ Պապի հետ եղբայրաբար կխմես: Բայց մի շտապեք շփոթվել և հիասթափվել: Տուրօպերատորները վաղուց հոգ են տարել Ձեր և ֆիզիկական և հոգևոր բարեկեցության մասին: Ամանորին Դուք կգտնեք ոչ պակաս (գուցե և ավել) զվարճալիքներ, ինչպես մեր չմշկասահքը, ձնագնդին աստղերի ներքո և ավանդական պարերը տոնածառի շուրջը: Եթե Դուք մեկնել եք երեխաների հետ, ապա առանց ջրային զվարճանքի չի լինի: Այդ դեպքում անպայման անհրաժեշտ է այցելել Դուբայի Wild Wadi աքվապարկ:
Ի դեպ, Դուք՝ ինքներդ էլ այնտեղ լավ կզվարճանաք: Այն համարվում է աշխարհի լավագույն աքվապարկերից մեկը, որն ունի կտրուկ և արագ թեքություններ և երկար սահուղիներ: Տպավորությւոնները կբավականացնեն մինչև մյուս տարվա ամանորյա տոներ: Եթե արևը շուտ ձանձրացնի և ձյուն ու ձմեռային ցուրտ ուզեք, կարող եք այցելել Mall of Emirates՝ աշխարոհւմ ամենամեծ առևտրի կենտրոնը, որտեղ Ձեզ կսպասի ամենաիսկական լեռնադահուկային առողջարանը՝ Ski Dubai-ը: Այս առողջարանի բացառիկությունը ակնհայտ է: Անապատի կենտրոնում լեռներ են, որոնք լի են ձյունով. նման բան աշխարհում ուրիշ տեղ գոյություն չունի: Ski Dubai-ի ձյունը ավելի քան իսկական է, վերևի շերտը թարմացվում է ամեն օր: Ի դեպ, քանի որ Mall of Emirates-ը այնուամենայնիվ առևտրի կենտրոն է, ճանապարհին կարող եք անմոռանալի գնումներ կատարել:
Լավ է, որ Դուբայում շոփինգը լավ զարգացած է: Այստեղ կարող եք գտնել աշխարհահռչակ ապրանքանիշերի բուտիկները, որոնք առաջարկում են նորաձև հավաքածուներ մատչելի գներով: Բայց շոփինգը Դուբայում ամբողջական չի լինի, եթե չայցելեք դուբայի Ոսկե շուկան (“Gold Souq”), որը գտվում է Դեյրա թաղամասում՝ “Hyatt Regency”-ի դիմաց: Ոսկյա իրերի լայն ընտրությունը, գեղեցիկ դիզայնը և գրավիչ գները անտարբեր չեն թողնում ոչ ոքի: Եթե նույնիսկ ոչինչ չեք ուզում գնել, այցելեք այստեղ, որպեսզի տեսնեք իրական Արևելքը՝ գունեղ, լուսավոր, իր ողջ փայլով և շքեղությամբ: Եթե ամանորից հետո մի քանի շաբաթ էլ մնաք ԱՄԷ-ում, կարող եք մասնակցել հայտնի առևտրային տոնավաճառին:
Այնտեղ Ձեզ սպասում են բազում զեղչեր, նվերներ, էկզոտիկ ապրանքներ, խաղարկություն և այլ ուրախություններ: Ջերմ արևի տակ անցկացրած Նոր տարին Ձեզ ոչ միայն անմոռանալի տպավորույթւոններ կպարգևի, այլև՝ կլիցքավորի ամբողջ տարվա համար: Կտեսնեք, որ հոգնածությունից, միապաղաղությունից և մրսածությունից հետք անգամ չի մնա: Եվ սա սին խոստումներ չեն, սա իսկական կախարդական Արևելքն է:
Ամանորյա ուղևորություններ Թայլանդ, Դուբայ, Մալդիվներ, Եվրոպական երկրներ
Ամանորյա հանգստի կազմակերպման համար ձեզ կարող է օգնել «Ավա Տուր» տուրիստական ընկերությունը, որն այս 2013-2014 ամանորի համար առաջարկում է ուղևորություններ դեպի Թայլանդ, Արաբական Էմիրություններ, Մալդիվներ, Շրի Լանկա, Եվրոպակա երկրներ և այլուր` ըստ ձեզ նախասիրությունների:
«Ավա Տուր» ընկերության օպերատորները մեծ սիրով կպատասխանեն ձեր բոլոր հարցերին հետևյալ հեռախոսահամարներով` (010) 32-10-07, (099) 32-10-01, (077) 71-40-44: Հասցեն` Փափազյան 12-2 (Փափազյան-Քոչար խաչմերուկ):