AMADEUS Global Distribution System

Amadeus-ը ուղևորափոխադրումների և զբոսաշրջության համաշխարհային արդյունաբերության ոլորտում ՏՏ լուծումներ առաջարկող առաջատար համակարգ է, որն իրականացնում է տուրիստական ծառայությունների որոնման, ամրագրման, գնման և այլ ծառայություններ: Այն ՏՏ լուծումներ է առաջարկում ավիաընկերությունների, հյուրանոցների, տուրիստական ընկերությունների, տուր. օպերատորների, ապահովագրական, մեքենաների վարձակալման, երկաթուղային և այլ  ընկերությունների համար:

Զբոսաշրջության բիզնեսում ընդգրկված ավելի քան 400.000 մասնագետներ կիրառում են Amadeus GDS (Global Distribution System) իրենց առօրյա աշխատանքում: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Մադրիդում (Իսպանիա), առաջարկվող ՏՏ լուծումների և ծառայությունների մշակման կենտրոնը` Նիցայում (Ֆրանսիա), իսկ տվյալների վերամշակման կենտրոնը Էրդինգում (Գերմանիա), որն աշխարհում տուրիզմի մասնագիտացված խոշորագույն կենտրոններից մեկն է: Մեր տարածաշրջանում Amadeus Համակարգը կիրառող ընկերությունների ֆունկցիոնալ աջակցությունն ապահովում է Amadeus Information Technologies (Russia) ընկերությունը, որի գլխամասային գրասենյակը տեղակայված է Մոսկվայում:

Ինչպես և տուրիզմի համաշխարհային բնագավառում, Հայաստանում նույնպես Amadeus-ը ավիափոխադրումների ոլորտում առաջատար դիրք է զբաղեցնում, և քանի որ մեր երկիրը հավակնում է դառնալ զբոսաշրջության կենտրոններից մեկը, հատկապես կարևոր է ոլորտում համակարգին տիրապետող պրոֆեսիոնալ մասնագետների առկայությունը,  ինչպես նաև  Amadeus-ի` որպես գլոբալ բաշխիչ համակարգի (Global Distribution System), ճիշտ կիրառումն ու ուսուցումը:

«Regent» Կրթախորհրդատվական Կենտրոնը՝ լիցենզավորված լինելով Amadeus Information Technologies (Russia) ընկերության կողմից, Հայաստանում կազմակերպում է Amadeus Համակարգի ուսուցման և վերապատրաստման լիցենզավորված դասընթացներ, որի արդյունքում ուսանողները, ովքեր կհանձնեն քննական թեստ և կհավաքեն համապատասխան միավորներ, կստանան սերտիֆիկատ՝ հավաստված Amadeus Information Technologies (Russia) ընկերության կողմից:

Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`

Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am   |   info@regent.am

You might also like