Amadeus-ը համաշխարհային ճանաչում և մեծ կիրառություն ունեցող դիստրիբուցիոն համակարգ է:
Համակարգը ձևավորվել է 1987-ին Air France (Ֆրանսիա), Լուֆթանզա (Գերմանիա), Iberia Airlines (Իսպանիա) և Սկանդինավյան ավիաուղիներ (Դանիա, Նորվեգիա և Շվեդիա) ավիաընկերությունների դաշինքի միջոցով: Եվ այս համակարգը մի շարք ամրագրումների գործում համաշխարհային առաջատարներից է: Amadeus-ը, սակայն, միայն ավիաընկերությունների համար չէ, այն ամրագրման համակարգ է` նախատեսված նաև գնացքով ուղևորությունների, ծովային ճանապարհորդությունների, մեքենաների վարձակալման, հյուրանոցներում սենյակներ պատվիրելու համար:
Amadeus-ը չորս խնդրի համար առաջարկում է մեկ լուծում: Նախ հին տեխնոլոգիաները տեղափոխել նոր սերնդի հարթակ: Հետո անմիջապես կամ աստիճանաբար իրականացնել վերադաս ֆունկցիոնալություն մոդուլային լուծմանը տարրեր ավելացնելիս: Երրորդ քայլը գործընկերներին, ովքեր արդեն գլոբալ հարթակ են օգտագործում, ավելի հեշտ և ավելի արդյունավետ ինտեգրելն է: Եվ ի վերջո, հետևել արդյունաբերական զարգացումներին համայնքային հարթակի զարգացման միջոցով:
Amadeus գլոբալ դիստրիբուցիոն համակարգի նպատակը հին համակարգը նորով փոխարինելն է, որն ստեղծվել է շրջանցելու անհարմարությունները, որոնք ձեռքով կատարվող համակարգի թերություններն են, և, իհարկե, բարելավել գոյություն ունեցող համակարգչային համակարգերը:
Հայաստանում այս համակարգը ևս լայն կիրառություն ունի, և օրեցօր թե ´ ավիաընկերություններում, թե´ տուրիզմի տարբեր ոլորտներում ավելանում է այս համակարգին տիրապետող աշխատուժի պահանջարկը:
«Regent» ուսումնական կենտրոնը ևս կազմակերպում է Amadeus դիստրիբուցիոն համակարգի մասնագիտացված դասընթացներ` ավարտին տրամադրելով Amadeus Information Technologies (Russia) ընկերության կողմից հաստատված վկայականներ:
Նյութը տրամադրել է Regent ԿրթախորհրդատվականԿենտրոնը, որն իրականացնում է տուրիզմի ոլորտի մասնագիտացված դասընթացներ հետևյալ ուղղություններով`
- Հյուրանոցային կառավարման (HOTEL Management) մասնագիտացված դասընթացներ,
- ՏՈՒՐ–Մենեջերների (Tour Management) մասնագիտացված դասընթացներ,
- ԳԻԴ–էքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ
- Տուրիզմ–Անգլերենի բարձրակարգ դասընթացներ
- Տուրիզմի ծառայությունների մատուցման AMADEUS համակարգի հավաստագրված դասընթացներ և վերապատրաստման/լիցենզավորման կուրսեր,
Ինչպես նաև 1C-Hotel և TillyPad XL: հյուրանոցային բիզնեսի և սպասարկման ու ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգերի ուսուցում, վերապատրաստում, կիրառում:
Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`
Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am | info@regent.am