Air Malta ավիաընկերությունը պատրաստ է ուրախացնել ընտանի կենդանիներ ունեցող իր ուղևորներին: Հաջորդ տարվանից սկսած ավիափոխադրողը փոխում է իր քաղաքականությունը չորքոտանիների հանդեպ: 2012 թվականից շներն ու կատուները կարող են ճանապարհորդել իրենց տերերի հետ ուղևորական սրահում, հայտնում է Le Quotidien de Tourisme-ը:
Չորքոտանի ընկերոջ հետ ճանապարհորդել ցանկացող ուղևորները պետք է նախորոք գրանցվեն, ձեռք բերեն «փոխադրիչ» կենդանու համար (առավելագույն չափսը` 55x40x20 սմ)` 10 կիլոգրամից ոչ ավել քաշով: Կենդանու փոխադրման համար անհրաժեշտ է վճարել 70 եվրո: Սրահում թույլատրվում է տեղափոխել 3 ընտանի կենդանի: