Կատուների բոլոր ճանապարհները այսօր տանում են Հռոմ

Նոյեմբերի 3-ին և 4-ին Իտալիայի մայրաքաղաքը կդառնա նաև կատուների մայրաքաղաք: Քաղաքում կանցկացվի «Supercat Show» 12-րդ միջազգային ցուցահանդեսը: Գունագեղ շոուում կմասնակցեն ավելի քան 600 գեղեցկագույն կատուներ  ամբողջ աշխարհից: Կներկայացվեն բոլոր ցեղատեսակների և ծագման վայրերի  լավագույն օրինակները: Եվրոպայից և աշխարհի տարբեր երկրներից եկած ցուցահանդեսի մասնակիցները կպայքարեն անվանակարգերում, այդ թվում՝ գլխավոր անվանակարգում՝ «Լավագույններից լավագույնը»:

Ցուցահանդեսի շրջանակներում,  բացի գեղեցկության մրցույթից, կլինեն կատվապահների հանդիպումներ, բանավեճներ և սեմինարներ, տեղեկատվական և զվարճալի միջոցառումներ: Ցուցահանդեսի այցելուները կարող են ոչ միայն հիանալ աշխարհի լավագույն կատուներով: Կանցկացվի նաև  կատուների կերերի և այս ընտանի կենդանիների աքսեսուարների մեծ ցուցահանդես:

You might also like