Ալեքսանդր Մանթաշովը կժամանի Երևան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով 2012 թ. ապրիլի 16-21–ը Երևան կժամանի հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշովի թոռ Ալեքսանդր Մանթաշովը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ապրիլի 18-ին ժամը 17։00–ին բարերարի թոռը կմասնակցի Ալ. Մանթաշովի արձանի բացման արարողությանը։ Մանթաշովի արձանը կեղադրվի մայրաքաղաքի կենտրոնում, Սբ. Կաթողիկե և Սբ. Աննա եկեղեցիների հարևանությամբ՝ Աբովյան փողոցի գողտրիկ հատվածում։ Հուշարձանի հեղինակը ՀՀ վաստակավոր քանդակագործ Տիգրան Արզումանյանն է:

You might also like