Օդանավակայանը որոշել է զբաղվել գինեգործությամբ

Գինին մեծ պահանջարկ է վայելում օդանավակայաններում: Ուրեմն ինչո՞ւ չստեղծել սեփական գինին. մտածեցին Քեյփթաունում: Տերմինալում այժմ հասունանում է հրաշալի Մերլոն: Օդանավակայանները վաղուց դադարել են լինել պարզապես վայր, որտեղ դուք նստում եք ինքնաթիռ:

Cape Town

Այժմ օդանավակայանը վայր է բազմաթիվ ռեստորաններով, շոփինգ մոլերով, խաղային ավտոմատներով, սեփական պարտեզով և նույնիսկ գոլֆի դաշտով, որպեսզի մարդիկ կարողանան կրճատել սպասաժամանակը: Քեյփթաունի միջազգային օդանավակայանը այժմ մտածել է  նոր մի բան. սեփական գինու արտադրություն: Ընտրյալ Մերլոյով շշերը պահվում են միջազգային ժամանումների գոտում: Ամեն երկու տարին մեկ կարտադրվի սահմանափակ քանակությամբ՝ 700  շիշ նման գինի:

Cape Town

Այդպես զբոսաշրջիկները նաև պետք է ուշադրություն դարձնեն այն փաստին, որ Քեյփթաունը գինու քաղաք է: Գինու մառանը կառուցվել է Du Preez հայտնի ձեռնարկության օգնությամբ: Շուրջ ութը միլիոն ուղևոր ամեն տարի անցնում է այս օդանավակայանով, այնպես որ պոտենցիալ հաճախորդների թիվը մեծ է: Գինու մառանի շինարարությունը արժեցել է շուրջ $18 000 դոլար: Թե ինչքան կարժենա մեկ շիշ գինին, հայտնի չէ:

You might also like