Airlinetrends.com-ը, որը ողջ տարի հետևում է ավիացիայի ոլորտի աշխատանքին, նոր ապրանքներին և ուղևորների հետ աշխատանքի նոր միտումներին, ընտրել է անցած տարվա լավագույն նորամուծությունները: Առաջին տեղը զբաղեցրել է ավիաընկերությունների նախաձեռնությունը, որոնք ինքնաթիռի սրահում ստեղծել են ժամանցային պորտալներ սմարթֆոն, նոութբուք, պլանշետ և էլեկտրոնային գիրք ունեցող ուղևորների համար:
Ինքնաթիռների նստարանները համալրվում են լիցքավորման կետերով, իսկ սրահում գործում է Wi-Fi: Ավիաընկերությունները ուղևորներին հնարավորություն են ընձեռում կարդալ թերթերի և ամսագրերի էլեկտրոնային տարբերակները, իսկ որոշ ավիաընկերություններ առաջարկում են ժամանցային հավելվածներ:
Հեղինակավոր երկրորդ տեղը զբաղեցրել է ինքնաթիռում սնունդ պատվիրելու նոր համակարգը, որը առաջարկում է AirBaltic-ը, որի մասին Տուրիստական նորությունները արդեն պատմել է: Իսկ երրորդ տեղը բաժին է հասել British Airways-ին, որը սկսել է ուղեբեռի էլեկտրոնային կտրոնի փորձարկոււմը: