Ամենակրքոտ բորտուղեկցորդուհիներով ավիաընկերությունները

Ամեն անգամ ինքնաթիռ նստելիս տղամարդիկ հուսով են, որ ինքնաթիռում իրենց կդիմավորեն բորտուղեկցորդուհիները, ովքեր ոչ պակաս գեղեցիկ են, քան Պեմ Գրիերը «Ջեքի Բրաուն» ֆիլմից կամ Քեթրին Զետա Ջոնսը «Տերմինալ» ֆիլմից։ Որպեսզի ձեզ ապահովեք այդ ամենով՝ հարկավոր է ընտրել ավիաընկերություն, որի ինքնաթիռները լի են կրքոտ բորտուղեկցորդուհիներով։ Օրենքը թույլ չի տալիս ավիաընկերություններին աշխատանքի ընդունել բորտուղեկցորդուհիների՝ բացառապես հիմնվելով սեքսուալ արտաքինի վրա։ Բայց եկեք նայենք ճշմարտության աչքերին․ հաճախ կադրերի բաժինը առաջնորդվում է հենց այդ չափանիշներով՝ քողարկելով այդ ամենը այնպիսի մշուշոտ ձևակերպումների մեջ, ինչպիսիք են՝  «համապատասխան հասակը և քաշը», «պրոֆեսիոնալ արտաքին տեսքը» և «հաճելի տեսքը»։ Մենք ձեզ ենք ներկայացնում 10 ավիաընկերությունները, որոնք կարող են հպարտանալ իրենց բորտուղեկցորդուհիներով, որոնց արտաքին տեսքից ծալվող սեղանները հորիզոնական դիրք են ընդունում։

stewardess

 Air France․ կարծրատիպերի կատարելագործում

Իհարկե, ոչ մի ողջամիտ մարդ անգամ չի կարող պատկերացնել, որ ֆրանսիացիները կարող են լցնել ինքնաթիռները տգեղ բորտուղեկցորդուհիներով։ Չէ որ դրանք ֆրանսիացիներն են։ Մարդիկ, ովքեր ապրում են մի երկրում, որտեղ ավելի շատ զարգացած է երկու Х- քրոմոսոմների պաշտամունքը։

Air France ընկերությունը վճարել է 23 միլիոն դոլար դիզայներ Քրիստիան Լակուրային, որին անվանում են «կախարդական վրձինով վարպետ», որպեսզի նա նորովի նայի բորտուղեկցորդուհիներին։ Իսկ նրանք քիչ չեն․ մոտավորապես 36 հազար զույգ ոտքեր, որոնց մասին երազել է Պուշկինը։ Մուգ կապույտ հագուստը ընդգծում է «կազմվածքը», այդ պատճառով ոչ մի զարմանալի բան չկա, որ գրեթե ամեն տարի ֆրանսուհիները ընդգրկվում են Թոփ ամենաոճային բորտուղեկցորդուհիների ցանկում։

Ի՛նչն է նրանց հատկապես  «կրքոտ» դարձնում․ նրանք ամբողջովին համապատասխանում են ֆրանսիական կրքոտ իդեալին, որը երջանկություն է բերում։
 Air New Zealand․ սպորտային վերաբերմունք
Նոր Զելանդիայի գլխավոր ավիափոխադրողը բորտուղեկցորդուհու թեկնածուի տեղի համար փնտրում է  «կենսունակություն, հնարամտություն, եռանդ և ճկունություն»։ Ահա և գուշակեք, թե որ ճկունության մասին է խոսքը՝ խելքի՞,  թե՞ մարմնի։ Այն որ նորզելանդացի բորտուղեկցորդուհիները հիանալի վիճակում են, անգամ չկասկածեք, չէ որ աշխատանքի ընդունման գլխավոր պայմանը  առանց դժվարության մի քանի օլիմպիական լողավազաններ անցնելու կարողությունն է։
Air New Zealand-ի համազգեստով տղամարդիկ ևս չեն հիասթափեցնի․ ընկերությունը հաճախ նրանց կերպարները օգտագործում է Նոր Զելանդիայի Ռեգբիի ազգային հավաքականը գովազդելու համար։ Մի խոսքով բորտուղեկցորդուհիները, որոնք զբաղվում են սպորտով, պարզապես չեն կարող դուր չգալ ձանձրացող ուղևորներին։

Ի՛նչն է նրանց հատկապես  «կրքոտ» դարձնում․ Durex ընկերությունը հարցում է արել, համաձայն որի «կիվի»-ները (այդպես հաճախ նորզելանդացիներին են անվանում) անգամ ավելի սեքսուալ են, քան շատ ամերիկացիներ։
All Nippon Airways․  ասիական ոճով դերային  խաղեր
ANA ընկերության կորպորատիվ փիլիսոփայությունը հիմնված է նրա վրա, որ ինչ էլ  պատահի, հարմարավետ միջավայր ստեղծենք մեր հաճախորդի համար։ Եթե խոսքը գնում է ընկերության բորտուղեկցորդուհիների մասին, ապա նրանք կատարւոմ են իրենց առջև դրված բոլոր նպատակները 157%-ով։ Վառ օրինակ է այն, որ ճապոնական սեքս խանութներում մեծ ճանաչվածություն ունի բորտուղեկցորդուհիների հագուստը՝  նախատեսված  դերային  խաղերի համար։ Այնպես որ,  «Ջեննիկու» ինքնաթիռներում կիրք է ապրում։
Ինչն է ավելի հետաքրքիր, հաճախ սեքս խանութներում հնարավոր է գտնել ANA ավիաընկերության իսկական համազգեստ, որը գողացված է եղել։ Դրա գինը սև շուկայում հասնում է մինչև 2500 դոլարի։ Ավիաընկերության ղեկավարությունը անգամ որոշել է համազգեստը վերազինել հատուկ սենսորային տվիչներով, որպեսզի բորտուղեկցորդուհիներին պաշտպանի կուռքերից։
Ի՛նչն է նրանց հատկապես  «կրքոտ» դարձնում․  All Nippon Airways ընկերությունը մշակել է անիմե տիկնիկների շարք, որոնք հագած կլինեն բորտուղեկցորդուհիների նախկին և ներկայիս համազգեստը․ դա իրական բորտուղեկցորդուհիներին ավելի ցանկալի է դարձնում։
Cathay Pacific․ Հոնկոնգից՝ սիրով 
2006 թվականին նշելով իր հոբելյանական 60 ամյակը՝ հոնկոնգյան ավիափոխադրով Cathay Pacific-ը որոշեց կազմակերպել բորտուղեկցորդուհիների նախկին և ներկայիս համազգեստների  նորաձև ցուցադրություն։ Նրանք պրոֆեսիոնալ մոդելների փոխարեն հարթակ բարձրացրեցին սովորական բորտուղեկցորդուհիներին, որոնք էլ ապացուցեցին, որ վայելչությունը պետք է փնտրել 10 հազար մետր բարձրության վրա։ Տարբեր տարիներ այս ասիական գեղեցկուհիներին հագցրել են այնպիսի  նորաձևության հսկաներ, ինչպիսիք են Պիեռ Բալմանը, Նինա Ռիչչին և Էդի Լաուն։
Բացի այդ, Cathay Pacific-ի աշխատակիցները կարող են հոգալ իրենց մասին, որը չի կարող հարգանք չառաջացնել։ Մի անգամ, ընկերության ղեկավարությանը դիմեցին աշխատավարձի բարձրացման համար, մերժում ստանալու դեպքում էլ սպառնացին, որ կդադարեն ժպտալ ուղևորներին։ Իսկ ինչպե՞ս կարելի է թռչել առանց գեղեցիկ կնոջ աչք ծակող, ճերմակափայլ ժպիտի։ Չէ որ դա է պահում ողջ աշխարհը։

Ի՛նչն է նրանց հատկապես  «կրքոտ» դարձնում․ բորտուղեկցորդուհիները հավասարապես հմուտ են ինչպես թռիչքի և վայէջքի ժամանակ, այնպես էլ՝  նորաձևության հարթակների վրա։

Gulf Air․ մշակույթ և գեղագիտություն

Բահրեյնի առաջատար ավիաընկերությունը իր աշխատակիցներին շատ մանրակրկտորեն է ընտրում։ 2004 թվականին ավիափոխադրող ընկերության ղեկավարությունը հայտարարեց, որ բորտուղեկցորդուհիներ կընտրի Չինաստանի Սիչուան նահանգի աղջիկների միջից։ Այդ ամենը հիմնավորվեց նրանով, որ չինուհիները ունեն անհավանական համբերություն, ինչպես նաև՝ նման են միմյանց՝  ինչպես բարեկամուհիները։

Եվս մեկ պարտադիր պայման  Gulf Air-ում աշխատանքի անցնելու համար․ մշակութային-գեղագիտական զարգացվածություն։ Այսինքն, առանց խորը  էմպիրիկ գեղագիտության  մասին իմանալու և Ցիցերոնի ցիտատներից մեջբերումներ անելու Gulf Air-ում տեղ չունեք։ Բացի դա, ընկերության կադրերի բաժինը աշխատանքային հարցաթերթիկում խնդրում է ներկայացնել ողջ հասակով լուսանկար, որպեսզի հստակ իմանա, կարող է այդ աշխատակցուհին շեղի ուղևորին թանկարժեք ձկնկիթը ուտելուց։

Ի՛նչն է նրանց հատկապես  «կրքոտ» դարձնում․ Gulf Air-ը առաջարկում է «Օդային դայակ» ծառայությունը․ դա ևս մեկ բորտուղեկցորդուհու սեքսուալ առավելություն է և մեծ խթան, որպեսզի ձեզ հետ վերցնեք նաև երեխային։

Hooters Air․ ծառայություն և կրծքեր

Որքան էլ սա տխուր լինի, բայց Hooters Air-ը լուծարվել է, և այժն նա զբաղվում է միայն մասնավոր փոխադրումներով։ Բայց դա ոչ մի կերպ չի նվազեցնում նրանց նախկին փառքը։ Կաշվե նստատեղերին և ոտքերի համար լրացուցիչ տարածքին հաճելի լրացում էր նաև հիանալի կրծքերով՝ hooters-ով  բորտուղեկցորդուհիները  (նրանց, ովքեր չգիտեն, ասենք, որ այդ բառը թարգմանվում է պարզ և բաց կերպով՝  «կրծքեր»)։

Նեղ սպորտային շապիկները և կարճ նարնջագույն տաբատները ունակ էին քնից զրկել ամենափորձված մաչոներին։ Ավիաընկերությունը նաև ունի ավանդական, այսպես կոչված, դասական բորտուղեկցորդուհիներ, իսկ  hooters-ները նախատեսված են «հաճախորդների լրացուցիչ սպասարկման համար»։

Ի՛նչն է նրանց հատկապես  «կրքոտ» դարձնում․ եթե մեկ րոպեով ձեզ պատկերացնեք, որ ինքնաթիռը հարկադրված վայրէջք պետք է կատարի, ապա խոնավ շապիկներով բորտուղեկցորդուհիների կերպարները որոշիչ կլինեն ավիաընկերության ընտրության ժամանակ։

Qantas․ կոնֆետներ ժպիտի համով  

Դասթին Հոֆմանի «Անձրևի մարդը» ֆիլմի հերոսը համաձայնվեց թռչել Qantas-ի ինքնաթիռով, քանի որ  «նրանք երբեք չեն ջախջախվում»։ Այս ընկերությունն էլ ունեցել է իր բացերը, բայց կասկած կա, որ եթե անգամ դուք ձեզ անվտանգ չեք զգացել, կրքոտ բորտուղեկցորդուհիները ամեն դեպքում կարողացել են պահել ձեզ ինքնաթիռում։

Qantas ավիաընկերությունը իր բորտուղեկցորդուհիներին ներկայացնում է բավականին խիստ պահանջներ․ նրանք պետք է ամուր առողջություն ունենան, զբաղվեն ֆիտնեսով, լինեն բնական և ինքնավստահ։ Ընկերությունում հասկանում են, որ տրանսխաղաղօվկիանոսյան երկար թռիչքը պահելը բավականին բարդ է, եթե ծառայությունը կաղում է։ Իսկ եթե  կաղում են երկար ոտքերը․ դա արդեն ուրիշ հարց է։

Ի՛նչն է նրանց հատկապես  «կրքոտ» դարձնում․ նրանց անսովոր համազգեստը նման է կոնֆետի փաթեթի, որի մեջ գտնվում է այն, ինչի մասին հաճելի է երազել։

 Southwest․ վերադարձ աղբյուրներին

1971 թվականին, երբ Southwest ավիաընկերության առաջին ինքնաթիռը բարձրացավ երկինք, այն որոշեց դառնալ ամենասեքսուալ ավիափոխադրողը աշխարհում։ Բնականաբար դա հնարավոր էր անել՝  իր բորտուղեկցորդուհիներին հագցնելով նարնջագույն կարճ ռտաբատներ և սպիտակ գոու-գոու երկարաճիտ կոշիկներ։

Southwest-ի ներկայիս նախագահը հայտարարել է, որ մի ժամանակ իր ընկերությունը «վաճառել է սեքսը»։ Բայց ժամանակները փոխվել են, և այժմ իրենց մոտ գործում է դրեսս կոդ։ Դա չի խանգարել, որպեսզի բորտուղեկցորդուհիները  գրավիչ լինեն, բայց հուսանք, որ բարի յոթանասունական թվականները կվերադառնան, իսկ դրանց հետ մեկ տեղ կվերադառնա նաև Southwest Airlines ավիաընկերության բորտուղեկցորդուհիների մինիմալիստական համազգեստը։

Ի՛նչն է նրանց հատկապես  «կրքոտ» դարձնում․ հպարտ կեցվածք, սառնասրտություն և ըմբռնում, որ անկարգությունը անհեթեթություն է։

 Thai Airways․ երկրից պոկում՝ առանց թռիչքի  

Thai Airways International-ի բորտուղեկցորդուհիները կարող են լինել միայն թայլանդցիներ, և դա պարզապես հրաշալի է։  Մենք ենթադրում ենք, որ ինչ-որ տեղ պետք է լինեն ոչ գրավիչ թայլանդցի կանայք, բայց նրանց հանդիպելը շատ դժվար է։

Այդ րոպեից, երբ Thai Airways-ի բորտուղեկցորդուհին խոնհարում է գլուխը, ավանդական թայական «sawatdee» ողջունի ժամանակ, դուք այլևս չեք կարող նրանից հեռացնել ձեր հայացքը։ Ու՞մ է հարկավոր հոլիվուդյան բլոքբաստերները թռիչքի ժամանակ, եթե կան երկնային գեղեցկություն իրական կյանքում։

Ի՛նչն է նրանց հատկապես  «կրքոտ» դարձնում․ այն, որ նրանք ոչ միայն չափազանց գեղեցիկ են, այլև կրթված․ դա աշխատանքի ընդունման գլխավոր պայմանն է)։

Virgin Atlantic․ կրքոտ կույսեր

Virgin Atlantic ավիաընկերությունը, որը պատկանում է էպոտաժային Ռիչարդ Բրենսոնին, տարբերվում է ազատական հայացքներով և մշտապես ընդգծում է բորտուղեկցորդուհիների սեքսուալությունը, որից սրահի ջերմաստիճանը մշտապես մի քանի աստիճան բարձր է լինում։

Ինքը՝ Ռիչարդ Բրենսոնը, մի անգամ աշխատել է բորտուղեկցորդուհի կրելով Air Asia ավիաընկերության համազգեստ։ Նա դա արել է, պարտվելով ասիական ավիաընկերության սեփականատիրոջը։ Լավ է, որ նա դա  չի արել Virgin Atlantic-ի ինքնաթիռներից մեկում, չէ որ այդ դեպքում իր ավիաընկերության բորտուղեկցորդուհիների սեքսուալության վրա արդեն կասկած կլիներ։

Ի՛նչն է նրանց հատկապես  «կրքոտ» դարձնում․ Virgin-ը թարգմանվում է որպես  «կույս»․ այս հասկացությունը միավորվում է կրքոտ կանանց հետ, իսկ ձեր երևակայությունը կհոգա մնացածի մասին։
You might also like