Ինքնաթիռի սրահում հաճախ սկսվում է պայքար ձեռքի ուղեբեռի տեղի համար: Շատ ավիաընկերություններ որոշել են մեծացնել ուղեբեռի դարակների չափսերը: Չէ որ ուղևորները ձեռքի ուղեբեռը մեծացնում են, որպեսզի ավելորդ գումար չվճարեն ուղեբեռի նախատեսված քաշից ավել լինելու համար, իսկ տեղը միշտ չի բավականացնում: Boeing ինքնաթիռի ինժիներները նախագծում են ուղեբեռի ավելի ընդարձակ դարակներ. այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Ամերիկյան ավիաընկերությունները, այդ թվում` Delta-ն, կփոխեն կամ կմոդեռնիզացնեն ինքնաթիռի սրահի պահատեղերը: Բրիտանական ավիաընկերությունները, ինչպիսիք են` Virgin և British Airways-ը հավաստիացնում են, որ նման խնդիր իրենք չունեն, քանի որ հավելյալ գումար չեն պահանջում ուղեբեռի համար: Այս խնդիրը ավելի շատ վերաբերվում է ամերիկացի ուղևորներին: Վերջին տարիներին ամերիկացիները սկսել են սրահ տանել 87%-ով ավելի շատ ուղեբեռ: Boeing 787-8-ում պահատեղերը կընդարձակվեն 10%-ով: