Ryanair-ը մեղադրվում է նրանում, որ մահացու ռիսկի է ենթարկում իր ուղևորներին: Ավիափոխադրողի ինքնաթիռները թռչում են կիսադատարկ բաքերով. հայտնում է The Telegraph-ը: Այս կասկածն առաջացավ մի շարք դեպքերից հետո, երբ ավիաընկերության ինքնաթիռները հարկադրված վայրէջք կատարեցին Իսպանիայում: Անցած կիրակի Փարիզ-Տեներիֆե չվերթի ինքնաթիռը անակնկալ կերպով ուղարկվել է Մադրիդ տեխնիկական խնդիրների պատճառով, իսկ շաբաթ օրը մեկ այլ ինքնաթիռ անսպասելի վայրէջք կատարեց Բարսելոնում: Հուլիսին ավիաընկերության երեք չվերթներ չծրագրված վայրէջք են կատարել Վալենսիայում, որից հետո էլ առաջացել են կասկածները, որ ինքնաթիռները թռչում են կիսադատարկ բաքերով:
Սեպտեմբերի 16 -ին տեղի ունեցած Մադրիդի պատահարը կհետաքննվի. այս մասին Դուբլինում կայացած հանդիպմանը որոշում են ընդունել Իռլանդիայի տրանսպորտի, տուրիզմի և սպորտի վարչության և Իսպանիայի զարգացման նախարարության ներկայացուցիչները: Իր հերթին Ryanair-ի վարչակազմը պարզաբանել է, որ հուլիսին վթարային վայրէջքները պայմանավորված են եղել վատ եղանակային պայմաններով և հայտարարել, որ իսպանական իշանությունները կեղծում են միջադեպի մասին ինֆորմացիան: Ryanair-ի ներկայացուցիչները վստահեցնում են, որ պատրաստ են նպաստել ստուգումների անցկացմանը և ընդգծում են, որ չեն խախտել անվտանգության որևէ նորմ:
Ավիատոմսերի օնլայն վաճառք – էլեկտրոնային ավիատոմսեր աշխարհի ցանկացած ուղղությամբ: