Lufthansa գերմանական ավիաընկերությունը կփոխի իր անվանումը Fanhansa-ի: Բայց դա տեղի կունենա միայն մի քանի շաբաթով: Այս որոշումը ավիափոխադրողը կայացրել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության առթիվ, որը կանցկացվի հունիսի 12-ից հուլիսի 13-ին Բրազիլիայում:
Lufthansa-ն գնացել է այս քայլին, որպեսզի ընդգծի իր ներգրավվածությունը մարզական միջոցառմանը, քանի որ դառնալու է ոչ միայն գերմանական ազգային հավաքականի, այլև՝ հազարավոր երկրպագուների, լրագրողների և պաշտոնական անձանց ավիափոխադրողը:
Նոր գրությունից կունենան երեք միջին քարշով և հինգ երկարաքարշ ինքանթիռները, այդ թվում՝ աշխարհի ամենաերկար ինքնաթիռը՝ Boeing 747-8-ը: