Հուլիսի 10-ից սկսած «Estonian Air» ավիաընկերությունը «Travel Class» ուղևորներին առաջարկում է նախօրոք պատվիրել նախընտրած ճաշացանկը: Նոր ծառայությունը նախատեսում է ցանկալի ուտեստը պատվիրելու հնարավորություն տոմսը գնելու դեպքում: Ուղևորները իրենց ճաշակով կարող են ընտրել խորտիկներ, հիմնական ճաշատեսակներ և խմիչք. հայտնում է TravelDailyNews-ը:
Չվերթների մենյուն տարբերվում է` կապված երթուղու երկարությունից: Պատվերը պետք է կատարել ամենաուշը թռիչքից 36 ժամ առաջ: Ի դեպ, հնարավորություն է ստեղծվել անակընկալ մատուցել սիրելի մարդուն, ընկերներին կամ գործընկերներին: Ստեղծվել է ծառայություն, որի միջոցով կարելի է տորթ կամ շոմպայն նվեր ուղարկել որևէ մեկին: