EasyJet ցածր գներով ավիաընկերությունը դադարեցնում է ինքնաթիռում նստատեղերի պատահական ընտրությունը: Այս տարվա նոյեմբեր ամսվանից սկսած ավիաընկերության բոլոր չվերթների ուղևորները ինքնաթիռում իրենց տեղի համարը կիմանան տոմսը գնելիս. հայտնում է The Telegraph-ը: Արդեն այս ամառ Լուտոն (Luton Airport) օդանավակայանի չվերթների ուղևորները կարող էին ընտրել իրենց տեղը տոմսը ամրագրելիս՝ ծառայության համար վճարելով հավելյալ £3 ֆունտ ստերլինգ գումար:
£12 ֆունտ վճարի դիմաց կարելի է նաև ամրագրել տեղ ոտքերի համար, իսկ £8 ֆունտով՝ տեղ առաջին շարքերում, որպեսզի վայրէջքից հետո հնարավոր լինի շուտ լքել ինքնաթիռը: Ավիաընկերության զեկույցի համաձայն՝ նոր ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում: Նոյեմբերից սկսած բոլոր չվերթների ուղևորները տոմսը գնելիս կարող են իրենք ընտրել իրենց տեղը ինքնաթիռում: EasyJet-ը արդեն հայտարարել է, թե որ տեղերն են նախընտրում ուղևորները. դա 6А-ն է, իսկ 16B-ն, օրինակ, ամենաքիչ պահանջվածն է, հատկապես՝ երկար չվերթների դեպքում: Երկար չվերթների համար ամենապահանջվածը 1A տեղն է, իսկ 19B նստատեղը՝ ամենաանցանկալին է: