Աշխարհի ամենամեծ օդանավաը ներկայացվել է Մեծ Բրիտանիայում և, ինչպես կարծում է news.com.au-ն, նոր նախագիծը կարող է ամբողջությամբ փոխել ավիացիոն աշխարհը: Airlander-ը միևնույն ժամանակ և ինքնաթիռ է, և դիրիժաբլ, և ուղղաթիռ, որը հանդիսանում է պարզ, անվտանգ և հեղափոխական նախագիծ ճանապարհորդական աշխարհում:
Բացի այդ, այն թիչքուղու և վայրէջքուղու կարիք չունի: Անսովոր օդանավը կարող է վայրէջք կատարել նաև ջրի վրա, սառույցին և անապատում: 91- մետրանոց օդանավը կարող է տեղափոխել մի քանի տոննա ուղեբեռ ամբողջ աշխարհում, բայց ծրագրեր կան նրանում շքեղ, կռուիզային նավ կառուցելու համար:
Hybrid Air Vehicles Ltd-ի (HAV) տեխնիկական տնօրեն Մայք Դուրհեմը, ով ներկայացրել է նոր նախագիծը, նշել է, որ Airlander-ը կարող է փոխել աշխարհը: Ուղևորների առաջին թռիչքը Airlander-ով նախատեսվում է 2016 թվականին: