Airbus ինքնաթիռներ արտադրող ընկերությունը ներկայացրել է թռչող ավտոմեքենայի հայեցակարգ։ Այդ մասին գրում է Daily Mail-ը՝ հրապարակելով Pop.Up անունը կրող փոխադրամիջոցի տեսանյութը։
Մեքենան ունի երկու հոգու համար նախատեսված պարկուճային սրահ։ Այս տրանսպորտային մոդուլը կցվում է անիվներով բազայի և կարող է տեղաշարժվել նաև գետնի վրա։
Օդում տեղաշարժվելու համար կիրառվում է քուադրոկոպտեր, որը ամրանում է պարկուճի վերևամասում։ Pop.Up-ը աշխատում է էլեկտրաէներգիայով։ Գետնի վրա տրանսպորտային միջոցը կարող է զարգացնել մինչև 100 կիլոմետր ժամ արագություն։
Ինչպես նշել են Airbus-ում՝ նման մեքենաները կարող են օգնել պայքարել խցանումների դեմ։ Ակնկալվում է, որ առաջին նման ավտոմեքենան կստեղծվի 2024-2027 թվականներին։