Airbnb-ն առաջարկում է ամրագրման համար վճարել մաս-մաս
Գործառույթը գործում է 250$-ից բարձր պատվերների դեպքում։
Մասնավոր բնակարանի վարձակալման Airbnb օնլայն հարթակը առաջարկում է իր օգտատերերին ամրագրման համար մաս-մաս վճարելու գործառույթ։
Pay Less Up Front ծառայությունը թույլ կտա կիսել պահանջվող գումարը երկու մասի՝ մի մասը վճարելով բնակարանը ամրագրելիս, մյուս մասը՝ ժամանելուն մոտ։
Հարկ է նշել, որ մասնակի վճարում հնարավոր չէ անել, եթե պատվերը $250-ից քիչ է։ Այդ գործառույթից օգտվելու համար նաև անհրաժեշտ է ամրագրում իրականացնել ժամանումից ոչ պակաս, քան 2 շաբաթ առաջ։
Շատ ճանապարհորդների այդքան անհրաժեշտ գործառույթը այժմ հասանելի է կայքում և Airbnb-ի iOS և Android համակարգերում գործող հավելվածում։