Բնակարանի վարձակալության Airbnb օնլայն հարթակը հայտարարել է նոր մրցույթի կանոնները։ Նրա հաղթողները կարող են անմոռանալի հանգիստ անցկացնել Մեծ Արգելախութում գտնվող լողացող տանը։ Այս արշավը մեկնարկել է Pixar ընկերության թողարկած նոր «Դորայի որոնումներում» մուլտֆիլմի գովազդի համար։ Մրցույթի հաղթողները ոչ միայն կարող են բնակվել հարմարավետ, էկոլոգիական և ժամանակակից տանը, այլև՝ կստանան Ավստրալիայի առաջատար խոհարարներից մեկի ծառայությունը, էքսկուրսիա ապակե հատակով մակույկով և դայվինգի սեանսներ։ Այս արժեքավոր նվերը ստանալ ցանկացողները պետք է Airbnb-ի պաշտոնական կայքում թողնեն հաղորդագրություն, որը լի կլինի մոտիվացիայով և հաղթող դառնալու մեծ ցանկությամբ։ Մրցույթին կարելի է մասնակցել մինչև 2016 թվականի հունիսի 30-ը։
Night At անունը կրող մրցույթը անցկացվում է արդեն ոչ առաջին անգամ։ Ավելի վաղ Airbnb-ն արդեն իր հաճախորդներին հնարավորություն է տվել գիշեր անցկացնել Ռիո դե Ժանեյրոյի մարզադաշտում, «Նինձյա կրիաների» գաղտնի որջում և այլ անսովոր վայրերում։