Airbnb-ն առաջարկում է տուր Նյու Յորքում Սառա Ջեսիկա Փարքերի հետ

«Սեքսը մեծ քաղաքում» սերիալի բոլոր երկրպագուները կարող են ուշադրության տակ առնել Airbnb օնլայն հարթակի նոր առաջարկը՝ տուր Նյու Յորքով Սառա Ջեսիկա Փարքերի ուղեկցությամբ, ով մարմնավորել է գլխավոր հերոսուհի Քերրի Բրեդշոուին։

Տուր Նյու Յորքում Սառա Ջեսիկա Փարքերի հետ

$400 դոլար արժողությամբ փաթեթը ներառում է շոփինգ Bloomingdale’s առևտրի կենտրոնում, որտեղ դերասանուհին անձամբ ձեզ համար կընտրի մեկ զույգ կոշիկ իր հավաքածուից, ճաշ դերասանուհու ուղեկցությամբ Four Carrots ռեստորանում և New York City Ballet-ի երեկոյան փակ ներկայացման VIP-օթյակի տոմս։

Տուր Նյու Յորքում Սառա Ջեսիկա Փարքերի հետ

Հարկ է նշել, որ հավաքված գումարը կփոխանցվի Americares բարեգործական հիմնադրամին։

You might also like