Airbnb-ը սկսում է շրջագայություններ նրանց համար, ովքեր ցանկանում են Փարիզում իրենց զգալ տեղաբնակ

Ամբողջ աշխարհում մասնավոր բնակարանի վարձակալության օնլայն հարթակը՝  Airbnb-ը, ճանապարհորդներին առաջարկել է  Փարիզը տեսնելու նոր հնարավորություն՝ չայցելելով ավանդական էքսկուրսիաներն ու տեսարժան վայրերը։

2016 թվականի հունիսի 2-ից 5-ին բոլոր ցանկացողները կարող են օգտվել   «La Maison Parisienne by Airbnb» ծառայությունից և բացահայտել իրենց համար տեղաբնակներին հասանելի արվեստը, մշակույթն ու ժամանցը։ Այդպիսով, հատուկ շրջագայության շրջանակներում զբոսաշրջիկները կարող են մասնակցել խոհարարական դասընթացների և համտեսումների, փորձել իերնց ուժերը պարֆյումերիայի ոլորտում և ստեղծել սեփական բույրը, այցելել փոքրիկ երաժշտական ներկայացումների և նույնիսկ զբաղվել սպորտով։  20160228-111505-gԱյս ծառայությունը հանդիսանում է Live There ծրագրի մի մասը, որը ուղղված է նոր երկրների հետ ծանոթությանը։ Զբոսաշրջիկները կարող են հանդես գալ տեղաբնակի դերում և ծանոթանալ անծանոթ քաղաքի բոլոր գաղտնիքներին։ Ներկայումս ծրագիրը հասանելի է միայն Փարիզի, Տոկիոյի և Լոս Անջելեսի համար, բայց   Airbnb-ի ներկայացուցիչները հայտարարել են ծրագիրը այլ քաղաքներում գործարկելու պլանների մասին։

You might also like