Ավիաուղևորները նկարագրել են, թե ինչպիսին պետք է լինի ապագայի ինքնաթիռը: Skyscanner-ի հարցմանը մասնակցել է ավելի քան հազար ուղևոր, ովքեր նշեն են, թե ինչ իրենք կցանկանային տեսնել ապագայի ինքնաթիռում: Հարցման մասնակիցների 20%-ը կցանկանար սրահում տեսնել առանձին խցիկ քնի համար: 26%-ը չի ցանկանում լսել աղմկոտ երեխաներին և կարծում է, որ ինքնաթիռում պետք է առանձին բաժին լինի նրանց համար:
Թռիչքի ժամանակ ուղևորները ցանկանում են հարմարավետ տեղավորվել և լիցքաթափվել «մերսող նստատեղում» (8%), ինչպես նաև` ցանկություն կա անվճար օգտագործել iPad (5%): Առանձին խցիկի առկայությունը ողջունել է հարցման մասնակիցների 4%-ը: Հարցման ամեն քսան մասնակիցներից մեկը ապագայի ինքնաթիռում կցանկանային տեսնել թափանցիկ առաստաղ և հատակ: Ինքնաթիռում ցնցուղ ունենալու համար քվեարկել է հարցվածների 4%-ը, կինոյի համար` 3%-ը, կոկտեյլներով բարի համար`2%. հայտնում է TravelDaileNews-ը: