Մեծ Բրիտանիայի Ֆարնբորոյում հերթական միջազգային ավիասրահի (Farnborough International Airshow) բացման նախօրեին Airbus ավիաընկերությունը հրապարակել է վերջին երկու տարիների ուսումնասիրության արդյունքները, որին մասնակցել են ավելի քան 1.75 իլիոն ավիաուղևոր: Հարցման մասնակիցները պատմել են այն մասին, թե ինչ են սպասում ավիաթռիչքից ապագայում, թե ինչն է իրենց որ գալիս և ինչը պետք է փոխել: Պարզվել է, որ ուղևորները ակնկալում են լարվածության և սթրեսի նվազում, ինչպես նաև, չնայած վիրտուալ շփման տեխնիկական հնարավորություններին, ավիաուղևորությունը դիտարկում են` որպես նոր ծանոթությունների և «կենդանի» շփման լավագույն վայր. հայտնում է TravelDailyNews-ը:
-հարցման մասնակիցների 63%-ը կարծում է, 2050 թվականին իրենք կթռչեն ինքնաթիռով ավելի հաճախ
-60%-ը չի կարծում, որ վիրտուալ (ինտերնետ) շփումը կարող է փոխարինել իրական շփմանը
-96%-ը հավատում է, որ ինքնաթիռները կդառնան անվտանգ և էկոլոգիապես մաքուր
-գրեթե 40%-ը ավիաուղևորությունը համարում են սթրեսի աղբյուր
Airbus-ի փոխնախագահ Չարլզ Չեմպիոնը (Charles Champion) ավիաուղևորւոթյունն անվանել է «համաշխարհային ինտերնետ ցանց» (World Wide Web): Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ չկա ավելի լավ բան, քան դեմառեմ շփումը, որին էլ նպաստում է ինքնաթիռը: Ավելին, համաշխարհային ավիաընկերության ոլորտը ներառում է 57 միլիոն մարդ, որը կազմում է համաշխարհային առևտրի ոլորտի 35%-ը,