Առաջին և գլխավոր կանոնը ապագա մայրիկի համար մինչև թռիչքը հղիությանը հետևող բժշկի մոտ խորհրդակցություն անցնելն է: Փորձառու մանկաբարձ-գինեկոլոգը կանցկացնի բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կհայտնի` կարելի է հղիության այդ շրջանում թռչել ինքնաթիռով, թե պետք է սպասել մի քանի ամիս: Եթե մայրիկի և փոքրիկի մոտ ամեն ինչ նորմալ է, ապա թռիչքը կթույլատրվի: Շատ ավիաընկերություններ դեմ չեն հղի կանանց թռիչքին առաջին երկու եռամսյակում: Եթե հղիության ժամկետը ավելի շատ է, ապա դրա մասին պետք է հայտնել ավիաընկերությանը` տոմսը գնելիս: Եթե հղիության փաստը թաքցնում են, ապա խնդիրներ կարող են առաջանալ ինքնաթիռ նստելիս. հղի կնոջը կարող են արգելել բարձրանալ ինքնաթիռ: Այդ պատճառով անհրաժեշտ է նախօրոք ճշտել ավիաընկերությունից, թե արդյոք իրենք չունեն սահմանափակումներ` կապված հղիության վերջին շրջանի հետ:
Ահա այն ավիաընկերությունների տվյալները, որոնք իրականացնում են փոխադրման ծառայություններ հղի կանանց համար.
- British Airways, British Evropean, Air New Zeland, Easyjet – 36 շաբաթական հղի կանանց ինքնաթիռ չեն թողնում: Մինչև 36 շաբաթական հղիներին թույլատրվում է թռիչքը բժշկի` թռչել թույլատրող տեղեկանքի դեպքում:
- United Airlines, Delta, Alitalia, Swissair, Air France, Lufthansa- Պահանջվում է բժշկական տեղեկանք այն կանանց համար, ում հղիության ժամկետը 36 շաբաթից ավել է:
- Northwest Airlines, KLM – 36 շաբաթից հետո թռիչքը արգելվում է:
- Iberia -Հղի կանանց համար չկա ոչ մի սահմանափակում:
- Virgin – 34 շաբաթ ժամկետով հղիության դեպքում թռչել թույլատրվում է բժշկի ուղեկցությամբ:
- Air New Zealand – Չի թույլատրվում թռիչքը բազմապտուղ հղիության դեպքում:
- Аэрофлот- Թույլատրում է հղի կանանց թռիչքը առանց որևէ սահմանափակումների` մինչև 36 շաբաթ ժամկետի դեպքում: Այդ ժամկետից հետո անհրաժեշտ է բժշկի տեղեկանքը` ստացված ոչ ուշ, քան թռիչքից յոթ օր առաջ: (www.avia-shop.ru կայքի տվյալներով)
Նաև անհրաժեշտ է հոգ տանել ապահովագրության մասին, մուտքագրել այնտեղ կետեր հղի կնոջը բարդությունների դեպքում օգնություն ցուցաբերելու մասին: Միգուցե դա մի փոքր բարձրացնի ապահովագրության արժեքը, բայց այսպիսի լուրջ հարցում ռիսկի դիմել չարժե:
Այսպիսով, բոլոր ընթացակարգերը կարգավորված են և Դուք ինքնաթիռի սրահում եք: Եկեք ստուգենք, թե արդյոք բոլոր անհրաժեշտ պարագաները Դուք ունեք Ձեր ձեռքի ուղեբեռում: Թռիչքի ընթացքում ապագա մայրիկին պետք կգա.
1. Խոնավ անձեռոցիկներ (մաքրելու համար նստատեղի հենակները կամ հարդարման սենյակ տանելու համար)
2. Հանգստացնող միջոցներ` նախատեսված հղի կանանց համար (եթե Դուք վախենում եք թռիչքից, խմեք դրանք մինչև ինքնաթիռ նստելը)
3. Ցավազրկող (պետք կգա, եթե որովայնի շրջանում ցավեր զգաք)
4. Խոնավեցնող ձեռքի կրեմ (օդը ինքնաթիռում շատ չոր է, և ձեռքերը խոնավեցնելը անհրաժեշտ է)
5. Տաք ջուր դեմքի համար
6. Բարձ, վերմակ (կարելի է օգտվել ինքնաթիռի բարձերից կամ բերել Ձեզ հետ փոքրիկ, փչովի բարձ): Բարձը կարելի է դնել գլխի տակ, իսկ վերմակը` մեջքի ստորին հատվածում, որպեսզի մարմնի դիրքը առավելագույնս հարմարավետ լինի:
Եթե ունեք հնարավորություն, գնեք բիզնես-դասի տոմս: Այնտեղ բազկաթոռների միջև հեռավորությունը մեծ է, կարող եք ոտքերը ձգել: Մեծ են նաև հենց բազկաթոռները: Եթե թռչում եք էկոնոմ-դասով, ապա թռիչքի գրանցման ժամանակ խնդրեք ավիաընկերության աշխատակցին վայրէջքի կտրոն տալ սրահի առջևի շարքի համար: Առաջին շարքում ոտքերը առաջ մեկնելու հնարավորություն կա: Լավ կլինի անվտանգության գոտին կապեք փորի ներքևում, որպեսզի չճնշեք Ձեզ և Ձեր փոքրիկին:
Անկախ նրանից, թե որ սրահով եք մեկնում, ամեն կես ժամը մեկ ձեռքերի և ոտքերի վարժանք արեք, քայլեք սրահում: Դա անհրաժեշտ է, որպեսզի չխախտվի արյան ճիշտ շրջանառությունը: Դրա խախտումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել և մոր, և փոքրիկի մոտ:
Որպեսզի խուսափեք օրգանիզմի ջրազրկումից, անհրաժեշտ է մեծ քանակությամբ հեղուկ օգտագործել (շուրջ 500 մլ` ժամում): Լավ կլինի օգտագործել առանց գազի հանքային ջուր: Քանի որ 100 մլ-ից ավել հեղուկ սրահ տանել չի կարելի, դիմեք բորտուղեկցորդուհուն, նա հաճախակի կբերի ձեզ համար անհրաժեշտ հեղուկը:
Հղիներին հակացուցված է սթրեսը, այդ պատճառով ինքնաթիռ բարձրանալիս ներքևում թողեք Ձեր բոլոր անհանգստություններն ու խնդիրները, մտածեք միայն Ձեր և Ձեր փոքրիկի մասին:
Բարի թռիչք և բարի ազատում: