Փարիզից մեկնող ուղևորները կարող են անվճար ստանալ Charlie Hebdo ամսագրի նոր համարի օրինակը: Հատուկ այդ նպատակով Air France-ը ձեռք է բերել 20 000 օրինակ:
Այդ կերպ ֆրանսիական ավիափոխադրողը ցուցադրել է իր աջակցությունը պարբերականին և համերախշությունը ահաբեկչության դեմ ցուցարարների հետ:
Գրասենյակում ահաբեկչական հարձակումից հետո լույս տեսած համարը վաճառվել է ռեկորդային 5 միլիոն տպաքանակով՝ սովորական 60 հազարի փոխարեն: Ամսագիրը կբաժանվի Շարլ դը Գոլ և Օրլի օդանավակայանների սպասասրահում: